Բաժիններ՝

Մինսկն աջակցում է Սիրիայում Ռուսաստանի գործողություններին

Մինսկը գտնում է, որ Ռուսաստանի ռազմաօդային օպերացիան Սիրիայում ամբողջությամբ համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին, հայտնում է TASS-ը:

Այդ մասին հայտարարել է Բելառուսի ԱԳՆ ղեկավար Վլադիմիր Մակեյը Ռուսաստանի ու Բելառուսի ԱԳՆ-ի կոլեգիայի համատեղ նիստի արդյունքում:
«Հարվածները կարող են հասցվել կա´մ ՄԱԿ-ի ԱԽ-ի որոշմամբ, կա´մ երկրի օրինական ղեկավարության խնդրանքով»,- հայտնել է նա:

Հիշեցնենք, որ Ռուսաստանը սեպտեմբերի 30-ից սկսել է ավիահարվածներ հասցնել Սիրիայում ԴԱԻՇ-ի դիրքերին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս