Բաժիններ՝

Օբաման մտածում է ռազմական մասնագետների ուղարկել Սիրիա. WP

Ազգային անվտանգության հարցով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի բարձրաստիճան խորհրդականները նրան խորհուրդ են տալիս ամերիկյան զինված ուժերն ավելի մոտ տեղակայել Սիրիայում ու Իրաքում ԴԱԻՇ-ի հետ պայքարի առաջնագծին, հայտնում է The Washington Post-ը՝ հղում կատարելով ամերիկացի պաշտոնյաներին:

Առաջարկված միջոցառումները ԴԱԻՇ-ի դեմ ԱՄՆ-ի պայքարի ողջ ժամանակահատվածում ենթադրում են Սիրիայում «հատուկ նշանակության ամերիկյան զորքերի սահմանափակ կոնտինգենտի» տեղակայում:
Նման քայլերը վկայում են Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարտերի կողմից ամերիկյան զինվորական միավորումների մասնակցությունը Սիրիայում, Իրաքում, Աֆղանստանում ընդլայնելու փորձերի մասին:

«Փոփոխությունները կվկայեն Սիրիայում ու Իրաքում ԱՄՆ դերի ուժեղացման մասին: Նրանք նախկինի պես պահանջում են Օբամայի կողմից ձևական հաստատում, ով կարող է որոշում կայացնել այս շաբաթ»,- WP-ն մեջբերում է ամերիկացի պաշտոնյաների խոսքը, ովքեր չեն ցանկացել հրապարակել իրենց անունը:

Ինչպես նշում են պաշտոնյաները, նախկինի պես պարզ չէ, թե քանի ամերիկացի ռազմական մասնագետ կլինի Սիրիայում, սակայն թվաքանակը կլինի «համեմատաբար փոքր»:

Ենթադրվում է, որ ռազմական մասնագետները կաջակցեն այսպես կոչված չափավոր ընդդիմությանը, հնարավոր է, նաև քրդերի որոշ խմբավորումների, ովքեր ավելի վաղ հաղթանակ էին տարել ԴԱԻՇ-ի դեմ պայքարում:

Սակայն, ինչպես նշել են պաշտոնյաները, բացառված չէ, որ Օբաման որոշում կայացնի չփոխել գոյություն ունեցող կուրսը, գրում է պարբերականը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս