Ստամբուլում, երկարատև պայքարի արդյունքում, հայ որբերի ճամբարը վերադարձվեց հայ համայնքին
ermenihaber.am-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի Թուզլայի շրջանում գտնվող հայկական մանկատան` «Քամփ Արմեն» անունով հայտնի ամառային ճամբարը վերադարձվել հայ համայնքին: Ստամբուլից ստացված լուրերի համաձայն` «Քամփ Արմենի» սեփականության վկայականը հանձնվել է Գեդիկփաշայի հայ բողոքական եկեղեցու հիմնադրամին: Լուրը հաստատել էնաև հիմնադրամի փաստաբան Սեբու Ասլանգիլը: Հիշեցնենք, որ «Քամփ Արմեն» հայկական ճամբարը Ստամբուլի Թուզլա շրջանումգտնվող լքյալ ու կիսաքանդ մի շինություն է:
Ներկայումս ավերակի վերածվածշինությունը ժամանակին եղել է չքավոր ու որբ հայ երեխաների ամառայինճամբարը: 8.552 քմ տարածք զբաղեցնող «Քամփ Արմենը» 1961 թվականին գնվել էՀայ բողոքական եկեղեցու հիմնադրամի կողմից և ծառայել է որպես ամառայինճամբար` Գեդիկփաշայի հայկական դպրոցի չքավոր ու որբ սաների համար: Հայտնիէ, որ այստեղ են մեծացել նաև 2007թ. Թուրքիայում սպանված հայտնի հայ լրագրողՀրանտ Դինքը և նրա կին Ռաքել Դինքը:
Հետագայում ճամբարը թուրքականիշխանությունների կողմից ապօրինաբար խլվել է հայ համայնքի ձեռքից: 2015 մայիսի 6-ի առավոտյան ճամբարի ներկայիս սեփականատիրոջնախաձեռնությամբ սկսվել էր ճամբար-մանկատան ապամոնտաժումը, սակայնկարճ ժամանակ անց Թուրքիայի հայկական համայնքի սկսած բողոքի լայնածավալմիջոցառումների շնորհիվ շինության ապամոնտաժումը ժամանակավորապեսհնարավոր եղավ դադարեցնել: Այսօր՝ հոկտեմմբերի 27-ին, երբ ճամբարը վերադարձվեց հայ համայնքին, լրացավ ապամոնտաժումը թույլ չտալու նպատակով«Քամփ Արմեն»-ում սկսված հերթապահությունն 175-րդ օրը: