Ես չեմ կանխատեսում, որ պատերազմ կսկսվի, ես ասում եմ, որ սա կարող է դիտարկվել՝ որպես սադրանք, և կարող է հանգեցնել լարվածության աճի մի ժամանակահատվածում, երբ լարվածություններն ու բռնությունները շատ են:
Հոկտեմբերի 26-ին, ժամը 10.50-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Թբիլիսիում իր աշխատանքն է սկսում Հարավային Կովկասի անվտանգության III ֆորումն ու անվտանգության համաժողովը, որը կբացի Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, տեղեկացնում է «Գրուզիա օնլայնը»:
Սիրիական զորքերն իրենց վերահսկողության տակ են վերցրել Դամասկոս-Հոմս հիմնական ավտոմայրուղու մի հատվածը: Զինյալների վերահսկողության տակ է գտնվում նվազագույնը 10 կիլոմետրանոց հատվածը, RIA Novosti-ին հայտնել է զինվորական աղբյուրը:
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 26-ին մասնակցել է համայնքապետների համար կազմակերպվող դասընթացների հերթական փուլի բացման արարողությանը և մասնակիցներին մաղթել արդյունավետ ու բեղմնավոր աշխատանք:
Այսօր մեկնարկեց ԱԺ հերթական նստաշրջանը: Նախքան օրակարգը հաստատելը պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ հոկտեմբերի սկզբին ցմահ ազատազրկման դատապարտված 50-ից ավելի անձինք հացադուլ էին հայտարարել: Նա նշեց, որ այցելել է «Նուբարաշեն» ՔԿՀ և, պարզվել է, որ թյուր կարծիք կա, որ նրանք պահանջում են իրենց ազատ արձակել, սակայն նրանց պահանջ ուրիշ է և կոնցեպտուալ հարցն է՝ արդյոք ցմահ ազատազրկում նշանակո՞ւմ է դանդաղ մահապատիժ:
«Մենք չենք ակնկալում, որ սեղանի շուրջ կողմերը սկսեն ամենադժվար հարցերից, բայց կան բազմաթիվ ուղղություններ, որոնքց շուրջ կողմերը համաձայնություն ունեն, ինչո՞ւ չենք սկսում դրանից, ինչո՞ւ չենք վարում բանակցություններ, որոնք այլ հակամարտությունների դեպքում լինում են, ինչո՞ւ ՀՀ-ն ու Ադրբեջանը չեն ընդունում շվեյցարացիների առաջարկը»:
Առայսօր Ազգային Ժողովը անդրադարձել է երկրում սահմանադրականության պակասի միայն օբյեկտիվ պատճառներին (տես՝ ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին ՀՀ Ազգային Ժողովի որոշումը) և անտեսել է այդ քաղաքաիրավական վիճակի սուբյեկտիվ պատճառները։
Երեկ Երևանում հնչած կրակոցների դեպքով քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 2 հոդվածներով: 168.am-ի հետ զրույցում ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին, որ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածով՝ սպանության փորձ և 235-րդ հոդվածով՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը:
Արգենտինայում տեղի ժամանակով ժ. 18:00-ին ավարտվել է նախագահական ու խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը: Տեղի ժամանակով ժ. 16:00-ին մասնակցության հայտը կազմել է 55%, հայտնում է TASS-ը:
168.am-ի այն հարցին, թե 7500 հոգուց ինչո՞ւ գոնե մի քանի տասնյակը այսօր չեն միացել Ձեր նստացույցին, Ա. Ղուկասյանը պարզաբանեց, որ իրենք այս պահին հանդիսանում են որպես այդ 7500 մարդկանց պատվիրակներ, ու քանի որ իրենք իրազեկում չեն ներկայացրել քաղաքապետարանին, ակցիան իրականացնելու համար, հետևաբար «Հավաքների մասին» օրենքով այդ կացիային կարող են մասնակցել մինչև 100 հոգի մարդ:
Դիարբեքիրում հրաձգություն է տեղի ունեցել ԴԱԻՇ-ի զինյալների ու ոստիկանության միջև, կան զոհեր
Ադրբեջանի Թովուզի շրջանում վաղ առավոտյան երկրաշարժ է գրանցվել։
«Հակամարտող կողմերը պետք է անցնեն համակարգային բանակցությունների»,- այս մասին այսօր Երևանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածաշրջան կատարած այցին:
Աբովյանի ծննդատանը լույս աշխարհ է եկել 42-ամյա Համեստ Սադոյանի 9-րդ երեխան. այս մասին տեղեկանում ենք Առողջապահության նախարարության Facebook-ի էջից:
Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
Լեհաստանի խորհրդարանական ընտրություններում համոզիչ հաղթանակ է տարել պահպանողական «Իրավունք ու արդարություն» կուսակցությունը:
Կիևի գործող քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հաղթանակում է ընտրությունների առաջին փուլում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ հղում կատարելով էքզիթ-փոլի արդյունքներին:
Հոկտեմբերի 26-ին, ժամը 00.25-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «Հրազենային կրակոց աջ ազդրի նստաներվի վնասումով» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1988 թ. ծնված Արման Ա.-ն:
Հոկտեմբերի 26-ին, ժամը 02.41-ին տեղեկություն է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին՝ Քարահունջ գյուղի մոտակայքում, ավտոմեքենա է ընկել ձորը, անհրաժեշտ է փրկարարների օգնություն:
Հոկտեմբերի 25-ին, ժամը 20.41-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մառի նրբանցքի թիվ 15 շենքի բնակարաններից մեկից, որի բնակիչը բացակայում է, ջրալցվում է 14-րդ հարկի մեկ այլ բնակարան. դուռը բացելու և ջրալցումը դադարեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հոկտեմբերի 25-ին, ժամը 21.19-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 22բ շենքի վերելակում քաղաքացիներ են արգելափակվել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Պարտադիր կլինի մորթ, բայց ծավալները չեմ կարող ասել: Ամառվա սկզբին, երբ կաթի գների կտրուկ անկում եղավ, ու չգիտեինք, թե կերերի հարցն ինչպես կլինի, քանի որ նախորդ տարիներին կերերի հարցը շատ սուղ էր, այս տարի, փառք Աստծո, բնությունը ձեռք մեկնեց գյուղացուն, ու խոտի աննախադեպ բերք ենք ստացել բոլոր մարզերում ու տարածաշրջաններում»:
29-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ տնակում տեղի է ունեցել ճաշկերույթ, որին մասնակցել են մի խումբ մարդիկ, և նույն տնակում ճաշկերույթի ժամանակ մասնակիցներից մեկը հոր կողմից կենացները ձգձգելու համար դիտողություն է կատարել վերջինիս, ինչին միջամտել է 29-ամյա տղամարդը, հորը դիտողություն անողին դիմելով՝ «Արտյոմիկ», իսկ վերջինս նույն կերպ պատասխանել է 29-ամյա տղամարդուն, որի պատճառով վերջիններիս միջև առաջացել է վիճաբանություն:
Ընտանիքով հաճախում ենք Հայ Առաքելական եկեղեցի, մկրտված ենք: Տանը ունենք Հնդկաստանից 35 տարի առաջ բերված Բուդդայի արձան: Կարելի՞ է արդյոք այն տանը պահել:
Ո՞րն է ամեն ինչ հիշելու ստանդարտ միջոցը. անգիր անելը: Կրկնել միևնույն բառերը նորից ու նորից: Պատկերացրու, որ վերադարձել ես դպրոց ու գրատախտակի մոտ կանգնած՝ պետք է բանաստեղծություն անգիր ասես:
Վատ նորություն բոլոր նրանց համար, ովքեր լավ չեն քնում. անառողջ քունը բարձրացնում է սրտի ինֆարկտի հավանականությունը:
Երկիր մոլորակում առաջին անգամ կանգնեցվել է Իմպերիալ բանակի գերագույն հրամատանար Դարտ Վեյդերի արձանը: Արձանը գտնվում է Օդեսայում: