
Դիարբեքիրում հրաձգություն է տեղի ունեցել ԴԱԻՇ-ի զինյալների ու ոստիկանության միջև. կան զոհեր

Թուրքիայի հարավարևելյան Դիարբեքիր նահանգում հրաձգություն է տեղի ունեցել ԴԱԻՇ-ի զինյալների ու ոստիկանության միջև, այս մասին հայտնում է Hurriyet-ը:
Հաղորդվում է երկու զոհի մասին ոստիկանության աշխատակիցների շրջանում, ևս չորս մարդ վիրավորվել է:
Թերթը հայտնում է ԴԱԻՇ-ի չորս զինյալի ոչնչացման մասին:
Դիարբեքիրը սահմանակից է Սիրիային:
Ավելի վաղ Թուրքիայում հետախուզում էր հայտարարվել ԴԱԻՇ-ի չորս պոտենցյալ մահապարտ ահաբեկիչի նկատմամբ:
Նրանցից երեքը Թուրքիայի քաղաքացիներ են, մեկը՝ Ղազախստանի քաղաքացի: