Բաժիններ՝

Անառողջ քունը կարող է սրտի հիվանդություններ առաջացնել

Վատ նորություն բոլոր նրանց համար, ովքեր լավ չեն քնում. անառողջ քունը բարձրացնում է սրտի ինֆարկտի հավանականությունը:

Բժշկական գիտությունների ակադեմիայի պրոֆեսոր Վալերի Գաֆարովի խոսքերով՝ բազմաթիվ հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ անառողջ քունը պետք է հավասար դասվի ծխախոտի օգտագործման, ֆիզիկական ակտիվության բացակայության և անառողջ սննդակարգի հետ, քանի որ այս բոլորն էլ սրտանոթային հիվանդությունների հիմնական պատճառ են դառնում:

Հետազոտություն

Այժմ շատ մարդիկ քիչ են քնում, ինչն էլ խթանում է տարբեր հիվանդությունների առաջացումը, օրինակ, այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են՝ ճարպակալություն, շաքարախտ, հիշողության խանգարումներ և նույնիսկ՝ քաղցկեղ: Այժմ գիտնականները նոր ապացույցներ ունեն, որ սրտի առողջությունը նույնպես մեծապես կախված է առողջ քնից:

Կարդացեք նաև

Գաֆարովի հետազոտությունը, որը սկսվել է դեռևս 1994 թվականին, դարձել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ «տենդենցների միջազգային մոնիտորինգ և սրտանոթային հիվանդությունների զարգացման որոշիչ» ծրագրի մի մասը:

Հետազոտությանը մասնակցել է 25-64 տարեկան 657 տղամարդ, որոնց օրինակով էլ պետք է գտնեին կապն անքնության և սրտային հիվանդությունների միջև: Քնի որակը գնահատելու համար գիտնականներն օգտագործում էին Ջենինգսի քնի սանդղակը: «Շատ վատ», «վատ» և «ոչ բավարար» կատեգորիաները ցույց էին տալիս քնի խանգարման մակարդակները: 14 տարիների ընթացքում Գաֆարովն ուսումնասիրում էր մասնակիցներից յուրաքանչյուրին և գրառում այդ ընթացքում տեղի ունենցած սրտային կաթվածների դեպքերը:

Հետազոտության արդյունքում՝ մասնակիցների 63%-ը, ով սրտի կաթված էր տարել, հայտնել էր նաև քնի խանգարման մասին: Քնի խանգարումներ ունեցող տղամարդկանց մոտ սրտի ինֆարկտի ռիսկը՝ 2-2.6 անգամ, իսկ ինսուլտի ռիսկը՝ 1.5-4 անգամ բարձր էր, քան բոլոր նրանց մոտ, ովքեր քնի խանգարումներ չեն ունեցել 14 տարիների ընթացքում:

Գաֆարովը բացատրում է, որ քնի այս տեսակի խանգարումները, որպես կանոն, կապված են վախի, դեպրեսիայի, ատելության և հյուծվածության հետ:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս