
Ջրագծի վթարներ՝ Երևանում

Հոկտեմբերի 25-ին, ժամը 20.41-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մառի նրբանցքի թիվ 15 շենքի բնակարաններից մեկից, որի բնակիչը բացակայում է, ջրալցվում է 14-րդ հարկի մեկ այլ բնակարան. դուռը բացելու և ջրալցումը դադարեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները նկուղից դադարեցրել են ջրի հոսքը:
***
Հոկտեմբերի 25-ին, ժամը 15.01-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայի 2-րդ նրբանցքի թիվ 1 շենքում տեղի է ունեցել ջրագծի վթար, որը վերանորոգելու համար անհրաժեշտ է բացել բնակարաններից մեկի դուռը, որի բնակիչը բացակայում է:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը. «Կենտրոն-1» համատիրության աշխատակիցները դադարեցրել են ջրի հոսքը: