
Թբիլիսիում մեկնարկում է Հարավային Կովկասի անվտանգության III ֆորումը

Թբիլիսիում իր աշխատանքն է սկսում Հարավային Կովկասի անվտանգության III ֆորումն ու անվտանգության համաժողովը, որը կբացի Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, տեղեկացնում է «Գրուզիա օնլայնը»:
Ֆորումին ներկա է լինելու նաև Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը:
2 օրվա ընթացքում ֆորումի մասնակիցները կքննարկեն տարածաշրջանային ու գլոբալ անվտանգության հարցեր:
Ֆորումի ժամանակ կքննարկվեն նաև Մերձավոր արևելքից եվրաատլանտյան անվտանգությանը սպառնացող խնդիրները, Ուկրաինայի ճգնաժամը, ՆԱՏՕ-ի Վարշավյան գագաթաժողովի հարցերը ու եվրոպական անվտանգության մարտահրավերները: