Կարելի՞ է, արդյոք, տանը Բուդդայի արձան պահել
– Ընտանիքով հաճախում ենք Հայ Առաքելական եկեղեցի, մկրտված ենք: Տանը ունենք Հնդկաստանից 35 տարի առաջ բերված Բուդդայի արձան: Կարելի՞ է արդյոք այն տանը պահել:
– Իհարկե, կարելի է, քանի որ դա հուշանվեր է, այլ ոչ թե պաշտամունքի առարկա: Դրա համար էլ կարիք չկա այն դնել երևացող տեղում՝ ի ցույց բոլորի: Այլ պահեք այն մի հետին վայրում: Իսկ երևացող տեղում դրեք խաչ կամ սրբապատկեր, որպեսզի վարժվեք քրիստոնեական սրբություններին:
Օրհնությամբ՝ Տ. Սմբատ քահանա Սարգսյան
qahana.am