
42-ամյա կինը լույս աշխարհ է բերել 9-րդ երեխային

Աբովյանի ծննդատանը լույս աշխարհ է եկել 42-ամյա Համեստ Սադոյանի 9-րդ երեխան. այս մասին տեղեկանում ենք Առողջապահության նախարարության Facebook-ի էջից:
Տեղեկացնում են, որ բարդ ծննդաբերությունը բուժանձնակազմի բարձր պատրաստվածության շնորհիվ բարեհաջող է անցել: Փոքրիկը առողջ և գեղեցիկ աղջիկ է: