
Ողբերգական վթարի հետևանքով Իրանի քաղաքացի է զոհվել

Հոկտեմբերի 26-ին, ժամը 02.41-ին տեղեկություն է ստացվել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհին՝ Քարահունջ գյուղի մոտակայքում, ավտոմեքենա է ընկել ձորը, անհրաժեշտ է փրկարարների օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհին՝ Գորիս-Կապան հատվածի 10-րդ կմ-ում 1977թ. ծնված ԻԻՀ քաղաքացի Հապիբ Մուհամադու վարած «Իվեկո» մակնիշի 24 D5 25-10 պետհամարանիշով բեռնատարը (դատարկ) դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել ձորը՝ մոտ 40 մ, ինչից վարորդը տեղում զոհվել է:
Հրշեջ – փրկարարները ձորից դուրս են բերել վարորդի դին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին: