
Ահազանգ. վերելակում քաղաքացիներ են արգելափակվել

Հոկտեմբերի 25-ին, ժամը 21.19-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 22բ շենքի վերելակում քաղաքացիներ են արգելափակվել. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները արգելափակումից դուրս են բերել քաղաքացիներին: