
Սիրիական բանակն ազատել է երկրի գլխավոր ավտոմայրուղու մի հատվածը

Սիրիական զորքերն իրենց վերահսկողության տակ են վերցրել Դամասկոս-Հոմս հիմնական ավտոմայրուղու մի հատվածը: Զինյալների վերահսկողության տակ է գտնվում նվազագույնը 10 կիլոմետրանոց հատվածը, RIA Novosti-ին հայտնել է զինվորական աղբյուրը:
«Մենք հիմա վերահսկում ենք Դամասկոս-Հոմս ավտոմայրուղին՝ մայրաքաղաքից մինչև Խարաստա ընկած հատվածը: Մնացել է ազատելու 10 կիլոմետրանոց հատվածը ու Դամասկոսից Հոմս և ավելի հեռու կարելի է անվտանգ գնալ»,- ասել է գործակալության զրուցակիցը:
Որպեսզի մարդիկ ներկայում Դամասկոսից կարողանան գնալ Հոմս, պետք է անցնեն մայրաքաղաքի արևելյան հատվածները շրջանցող ճանապարհով: Արևելքում ընկած բնակավայրերը՝ Խարաստան, Ջոբարը, Դուման, մնում են զինյալների վերահսկողության տակ, որոնց թիվը գերազանցում է 7 հազար մարդը:
Սիրիական բանակը շարունակում է հարձակումները Խարաստայի ու Ջոբարի մերձակայքում: