«Չելսիի» գլխավոր մարզիչը համարում է, որ իր թիմի համար հաղթական լոնդոնյան դերբին անցել է առանց վիճարկելի պահերի:
Հարուստ հրեան իմանում է, որ կինն իրեն նկարչի հետ դավաճանում է: Նա մեծ գումարի դիմաց իր մրցակցին պատվիրում է նկարել սեփական կնոջ դիմանկարը: Չորս երկար ու ձիգ տարիներ նկարիչն էսքիզի վրա է աշխատում: Արդյունքը հիանալի ստացվեց, իսկ սերը՝ մարեց…
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը սուր քննադատության է ենթարկել լոնդոնյան դերբիի դատավոր Մայք Դինին:
Գյումրիում անկախության օրը նշվելու է տոնական միջոցառումներով: Զինվորական նվագախմբի ելույթ, զինվորական շարային վարժանքների և հնարքների ցուցադրում ու այլ տոնական միջոցառումներ են նախատեսվում անցկացնել: Դրանց մասնակցելու են Գյումրու տարբեր խմբեր, համույթներ:
Jaguar Land Rover Special Vehicle Operations ստորաբաժանումը Ֆրանկֆուրտի միջազգային ավտոսրահում ցուցադրել է երեք էքսկլյուզիվ ավտոմեքենաներ, որոնք ընկերությունը նախապատրաստել է հատուկ Ջեյմս Բոնդի մասին պատմող նոր կինոֆիլմի համար, գրում է The Telegraph-ը: Միջոցառման ժամանակ ցուցադրվել են Range Rover Sport SVR, Land Rover Defender ու Jaguar C-X75 ավտոոմեքենաները: Նշենք, որ հենց կոնցեպտուալ CX-75-ի հետապնդումը Հռոմի փողոցներով կդառնա […]
Եթե չեք լսել օրեգանոյի յուղի օգտակար հատկանիշների մասին, ապա ժամանակն է իմանալու, որ այս յուղն ունի բազմաթիվ օգտակար հատկանիշներ:
Սեպտեմբերի 20-ին, ժամը 02.33-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Գ. Հովսեփյան փողոցում` հեռուստաաշտարակի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան գլորվել է ձորը և այրվում է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նյու Յորքի նորաձևության շաբաթը մեկնարկեց սեզոնի ամենասպասված ցուցադրություններից մեկով՝ Ralph Lauren-ի գարուն-ամառ հավաքածուի ցուցադրությամբ:
Սեպտեմբերի 20-ին, ժամը 07.45-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոմայրուղու 46 կմ հատվածում «Վենտո» մակնիշի 34 OQ 264 պետհամարանիշով (վարորդ՝ 1988 թ. ծնված Գ. Տ.-ի Ս.) մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, հարվածել էլեկտրասյանը և կողաշրջվել, ինչի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով Արարատի ԲԿ են տեղափոխվել վարորդ՝ Գ. Ս.-ը և ուղևոր՝ 1977 թ. ծնված Խ. Ա.-ը, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն` դուրս են գրվել:
Բոլորս էլ լսել ենք, որ հագեցած նախաճաշը մեր ստամոքսին թույլ է տալիս մնալ թույլատրելիի սահմաններում: Այժմ այս թեորիան գիտական բացատրություն ունի: Տեխասի համալսարանի գիտնականներն իրենց վերջին հետազոտություններում նկատեցին, որ մարդիկ, ովքեր առավոտյան հագեցած նախաճաշ են ունենում, օրվա ընթացքում 5 տոկոս քիչ կալորիաներ են օգտագործում, ինչը նրանց հնարավորություն է տալիս մեկ տարվա ընթացքում 5 կիլոգրամով նիհարել:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավար Վահան Մարտիրոսյանը, ով օրեր առաջ Հայաստանից փախել է Ադրբեջան ու քաղաքական ապաստան խնդրել այդ երկրից, օգոստոսի 18-ին Բաքվում հանդես էր եկել մամլո ասուլիսով, որտեղ հայտնել էր, թե ինքնակամ է որոշում կայացրել հեռանալ Հայաստանից:
Ներկայացնում ենք նոր լուսանկարներ՝ Ստելլա Մաքսվելի հայաստանյան ֆոտոշարքից:
Ամերիկյան Flaunt Magazine պարբերականն իր շապիկին տեղադրել է հոլիվուդյան մերկ դերասանուհի Պամելա Անդերսոնի լուսանկարը:
Շատերն անհամբեր սպասում էին սեպտեմբերի 19-ին կայանալիք համերգին, որին պետք է մասնակցեին ճանաչված երաժշտական խմբեր «Ումաթուրմանը», «Բումբոքսը» և «Ռեինկարնացիան»:
Samsung-ի սարքը կարողացել է հաղթել այդ անվանակարգում ՝ առաջ անցնելով iPhone 6, Sony Xperia Z3 Compact, LG’s G4 ու HTC One M9 սմարթֆոններից: Apple-ը ցուցահանդեսից տարել է միանգամից 4 մրցանակ:
Ռոբերտո Կարլոսը և նրա նախկին թիմակիցը` Լուիշ Ֆիգուն, Պրիմերայի դեսպաններն էին Գալա համերգի ժամանակ, որը տեղի ունեցավ հինգշաբթի:
31-ամյա Ջուլիա Կոզերսկին որոշել է լուսանկարների միջոցով ցուցադրել նիհարելու մութ կողմը: Կինը կարողացել է ազատվել բաղձալի 72 կիլոգրամից, սակայն իր ձեռքբերմամբ հպարտանալու փոխարեն՝ լուրջ բարոյական վնաս է կրել, գրում է The Daily Mail-ը:
9-ամյա Յասմինա Ռոսսին ճանաչված մոդել է, ով աշխատում է Marks & Spencer, Hermes ու Macy’s բրենդերի հետ:
Հարյուրավոր տարիներ շարունակ մարդիկ փորձել են գտնել մի դեղամիջոց, որն արդյունավետ կմաքրի արյունն ու ամբողջ օրգանիզմը տոքսիններից: Այդ նպատակով ստեղծվել են բազմաթիվ դեղահաբեր և դեղամիջոցներ, սակայն, ինչպես հարյուրավոր տարիներ առաջ, այնպես էլ հիմա, շատերը նախապատվություն են տալիս բնական միջոցներին:
Վալդեմար ֆոն Կազակը նկարում է գրոտեսկային նկարներ, որոնցում պատկերում է 21-րդ դարի հասարակությունը:
Սկզբում պետք է տաքացնել մեղրը մինչև 40 աստիճան: Այն պետք է լինի տաք, բայց ոչ եռման վիճակում: Մեղրի մեջ ավելացնում ենք ձիթապտղի յուղն ու չոր մանանեխը և հանգիստ խառնում ենք:
Մեզ համար ծնողներից թանկ և հարազատ մարդիկ չկան: Բացի կրթությունից ծնողները մեզ տալիս են այն, ինչը յուրաքանչյուր մարդու երջանկության հիմքն է. սեր, հոգատարություն, ջերմություն և աջակցություն: Երբեմն մենք այնքան ենք տարվում գործով, որ մոռանում ենք նրանց ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել, կամ ասել, թե որքան շատ ենք մենք նրանց սիրում և գնահատում: Բայց երբեք ուշ չէ նրանց հայտնել Ձեր զգացմունքների մասին: