Բաժիններ՝

Դիեգո Կոստան արժանի էր 2 հեռացման. խայտառակություն է, որ նա մնաց դաշտում. Արսեն Վենգեր

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը սուր քննադատության է ենթարկել լոնդոնյան դերբիի դատավոր Մայք Դինին:

«Կատարվեց մեծագույն անարդարություն: Դիեգո Կոստան արժանի էր կարմիր քարտի, այնպես որ ես այսօր չէի ուզենա լինել Մայք Դինի փոխարեն: Ես չեմ հասկանում այդ իրավիճակը: Կոստան 2 անգամ պետք է հեռացվեր:

Տեսեք պահը, տուգանայինի փոխանցումից առաջ: Նա դիտավորյալ հարվածում է Կոսիելնիի դեմքին: Նա իսկական խառնաշփոթ առաջացրեց: Յուրաքանչյուր խաղում Կոստան շատ ագրեսիվ է իրեն պահում, բայց մրցավարների թուլության պատճառով դա նրա մոտ անցնում է:

Այն, որ մեզ մոտ 2 հոգու հեռացրին դաշտից, իսկ Կոստան մնաց, իսկական խայտառակություն էր»,- ցիտում է Վենգերին Goal.com-ը:
«Չելսի» – «Արսենալ» հանդիպումն ավարտվեց «Արսենալի» պարտությամբ` 0:2 հաշվով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930