Ֆրանֆուրտում ցուցադրել են Ջեյմս Բոնդի նոր ավտոմեքենաները

Jaguar Land Rover Special Vehicle Operations ստորաբաժանումը Ֆրանկֆուրտի միջազգային ավտոսրահում ցուցադրել է երեք էքսկլյուզիվ ավտոմեքենաներ, որոնք ընկերությունը նախապատրաստել է հատուկ Ջեյմս Բոնդի մասին պատմող նոր կինոֆիլմի համար, գրում է The Telegraph-ը:

Միջոցառման ժամանակ ցուցադրվել են Range Rover Sport SVR, Land Rover Defender ու Jaguar C-X75 ավտոոմեքենաները:

Նշենք, որ հենց կոնցեպտուալ CX-75-ի հետապնդումը Հռոմի փողոցներով կդառնա ֆիլմի ամենավառ պահերից մեկը: Իրենց հերթին, Land Rover Defender ու Range Rover Sport SVR ամենագնացները կցուցադրվեն Ավստրիայում նկարահանված կադրերում:

Անձամբ Ջեյմս Բոնդն ավանդաբար կնստի Aston Martin DB10-ի ղեկին:

1683869 1683875 1683880 1683879 1683878 1683877 1683876

Տեսանյութեր

Լրահոս