Արգենտինական «Բոկա Խունիորս» ակումբի պաշտոնական կայքը հայտնել էր, որ «Յուվենթուսի» հարձակվող Կարլոս Տևեսը տեղափոխվել է արգենտինական ակումբ:
«El Mundo Deportivo»-ն տեղեկացնում է, որ Կատալոնական «Բարսելոնային» հաջողվել է որոշակի հաջողություններ գրանցել Թուրինի «Յուվենթուսի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի տրանսֆերը ձեռք բերելու շուրջ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ փոխգործակցությանը, ՀՀ կառավարության գործունեության առաջնահերթություններին, հարկային ու մաքսային վարչարարությանը, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:
Այսօր ՀՀ հատուկ քննչական ծառայությունում տեղի է ունեցել ծառայության կողմից մշակված և հրատարակված նոր ուղեցույցի շնորհանդեսը: Ուղեցույցը նվիրված է քրեական գործերով Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի 2006-2014 թվականների իրավական դիրքորոշումներին:
Թբիլիսիի բնակիչներին զգուշացրել են, որ քաղաքում հայտնվել են մեծ քանակությամբ օձեր: Նման հայտարարություն է արել Թբիլիսիի քաղաքապետարանի մոնիթորինգի գործակալությունը, հայտնում է Interfax-ը:
Ազատության հրապարակում «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Արթուր Քոչարյանը հանդես եկավ հայտարարությամբ` նշելով, որ նախաձեռնությունը մտնում է պայքարի նոր փուլ:
Հուլիսի 2-ին Մալթայի Պաոլա քաղաքի «Հիբերնիանս» մարզադաշտում Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի մեկնարկային խաղում «Ուլիսը» մրցելու է «Բիրկիրկարա» թիմի հետ:
Ծագումով հայ հեռուստաաստղ ՔԻմ Քարդաշյանի այցը Երևան դարձել է երկրում շարունակվող սոցիալական անկարգությունների կատալիզատոր: Այս մասին The Daily Beast օնլայն պարբերականում գրել է ռուս լրագրող Աննա Նեմցովան:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը դիմել է դատարան՝ պահանջելով սնանկ ճանաչել «Նաիրիտ գործարան» ՓԲ ընկերությանը: «Նաիրիտը» ՀԷՑ-ին պարտք է 1.2 մլրդ դրամ:
Հունաստանի բանկերը այսօրվանից սկսած մեկ շաբաթով դադարեցնում են իրենց գործունեությունը դեֆոլտի ու եվրոգոտուց երկրի դուրս գալու մտավախությունների ֆոնին
Եգիպտոսի գլխավոր դատախազ Հիշամ Բարակատը Կահիրեում իր ավտոմեքենան պայթեցնելու հետևանքով ստացած վնասվածքներից մահացել է, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով եգիպտական ԶԼՄ-ներին:
«Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը 168.am-ի հետ զրույցում Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերի հետագա ընթացքն ու զարգացումը կապում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու գիտակցություն հետ. «Անկախ նրանից, որ երեկ ինչ-որ պառակտումներ տեղի ունեցան Բաղրամյան-Ազատության հրապարակ մեկնած ու մնացած ակտիվիստների միջև, միևնույն է` եթե այսօր, այստեղ՝ Բաղրամյան պողոտայում, կրկին մեծաքանակ բազմություն կարողանանք համախմբել, ապա ոչ մի իշխանություն չի դիմի այնպիսի գործողությունների, որոնք հետո միջազգային հանրություն կողմից կարող են խստորեն դատապարտվել ու քննադատության տեղիք տալ»:
«Ես համաձայն չեմ, որ ինչ-որ վատ բան է տեղի ունեցել, ոչ մի վատ բան էլ տեղի չի ունեցել, բնականոն գործընթաց է տեղի ունենում, մենք ականատես եղանք այդ բնականոն գործընթացի դրսևորմանը»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով երեկ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների մասին՝ նման տեսակետ հայտնեց Հիմնադիր խորհրդարանի նախագահի տեղակալ Վարուժան Ավետիսյանը:
Հունիսի 30-ից հուլիսի 2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 3-ին հյուսիսային շրջաններում, 4-ին շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ. արագությամբ:
«ՀՀ իշխանությունները պետք է պարզ աչքերով նայեն իրականությանը և երկրում տեղի ունեցող զարգացումներին»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց աստղաբան, հոգեբան Լյուսյա Հակոբյանը` անդրադառնալով Երևան քաղաքի կենտրոնում «Ոչ թալանին» շարժման շուրջ ծավալվող իրադարձություններին և իրավիճակի կարգավորման հեռանկարներին:
Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը այսօր մեկնաբանել է Հունաստանում կայանալիք հանրաքվեի փաստը: Իր ելույթում նա կոչ է արել հույներին «ինքնասպանություն չգործել» ու քվեարկել վարկատուների պայմանների օգտին՝ Աթենքին օգնության տրամադրման դիմաց:
Հունաստանի նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսը հրաման է ստորագրել երկրում հուլիսի 5-ին վարկատուների հետ համաձայնության գալու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու վերաբերյալ: Հրամանը նա հրապարակել է Կառավարական թերթում, այն ուժի մեջ է մտնում դրա հրապարակումից հետո, հայտնում է RIA Novosti-ն:
168.am-ի հետ զրույցում երիտասարդներն ասացին, որ իրենք որևէ քաղաքական ուժի, նախաձեռնության չեն հարում՝ երթն ինքնաբուխ է:
Հունիսի 29-ին, ժամը 05.49-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սասնա Ծռերի փողոցում՝ «Դավթյանց լաբորատորիայի» մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ վրաերթով, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ուզում եմ նշել, որ ցուցարարներ կողմից «ՍԱՆԻՏԵԿ» ընկերության սեփականությունը հանդիսացող աղբամանների տեղափոխումը, ապօրինի տիրապետումը կամ վնասումը կարող է առաջացնել օրենքով սահմանված պատասխանատվություն: Նման գործողություններով ցուցարարները խափանում են ընկերության բնականոն գործունեությունը, քանի որ ընկերությունը պատասխանատվություն է կրում աղբահանության գործընթացի հետ կապված իր պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար, ինչն էլ իր հերթին կարող է առիթ դառնալ Ոստիկանության կողմից համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար:
Մամուլում մեկը մյուսի հետևից տարածվում են նորություններ, որոնք ասում են, որ ինչ-որ հայտնի ակումբ ցանկանում է իր կազմում տեսնել Արդա Թուրանին:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը այսօր կառավարությունում բարձր մակարդակով հանդիպում է հրավիրել հունական պարտքի պատճառով ստեղծված արտակարգ իրավիճակի պարագայում:
«Ուֆան» պայմանագիր էր ստորագրել իսպանացի Պաբլո Դե Լուկասի հետ ուրբաթ օրը, իսկ կիրակի ակումբի պաշտոնական կայքը հայտնեց, որ ֆուտբոլիստը չի խաղա նոր մրցաշրջանում:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը` անդրադառնալով գործարար Խաչիկ Խաչատրյանի` ընդդեմ օրաթերթի հայցին:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի մի շարք առաջատար ընկերությունների ներկայացուցիչներին, ովքեր Հայաստան են ժամանել «Հաղորդակցվել` հաղորդակցության ոլորտի բարելավման նպատակով» թեմայով մեդիահամաժողովի շրջանակում:
«Դժբախտաբար, պետք է փաստել, որ մեր պետական այրերը ոչ թե, ժողովրդի լեզվով ասած, մտածում են ժողովրդի մասին, այլ հանգամանքների բերումով՝ փորձում են մանևրել: Դա խոսում է մեր պետության ցածր որակի մասին: Ինչ վերաբերում է ընդվզողներին, ապա, փաստորեն, պառակտում առաջացավ՝ մի մասը գտնում են, որ քանի որ վիճակը որոշ չափով փոխվել է, եկեք թայմ-աութ վերցնենք, և, եթե պրոցեսները կրկին գնան ոչ բարենպաստ ուղղությամբ, կրկին կսկսենք ընդվզման ալիքը: Իսկ ավելի մեծ մասն էլ հիմա այդ ալիքի տակ ուզում է գնալ մինչև վերջ: Ես այդ երկրորդ խմբի, այսպես ասած՝ ավելի շատ և ուժեղ գոռացողների մասին կարող եմ ասել, որ այնտեղ հիմնականում, ոչ ամբողջությամբ, այդ դիրքորոշմանը հակված են այն մարդիկ, ովքեր ուզում են դիվիդենտներ շահել և ցույց տալ իրենց հաստատակամությունը»:
Երևանի բնակիչ Վյաչեսլավ Լուկինին ՀՀ քրեական օրենսգրքի 34-329-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով մեղադրանք է առաջադրվել: Այս մասին տեղեկացնում է դատական տեղեկատվական համակարգը:
Ընթացիկ տարում Հայաստանից ընդհանուր առմամբ արդեն արտահանվել է 34 817 տոննա թարմ պտուղ-բանջարեղեն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 24 963 տոննայի դիմաց:
«Ով ոնց ուզում է, կարող է հասկանալ: Ես, որպես «Ոչ թալանին» նախաձեռնող խմբի անդամ հայտարարում եմ, որ այս պահին մենք դուրս ենք եկել սոցիալական պայքարի՝ կասեցնելու բնակչության ուսերիբ հայտնված ֆինանսական ծանր բեռը: Թող ոչ ոք չփորձի այս շարժմանը քաղաքական երանգ տալ»,- ասաց ակտիվստը:
Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Երևան քաղաքի Ազատության հրապարակի մոտակայքում տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ։