Բաժիններ՝

Օձերը գրոհել են Թբիլիսին

Թբիլիսիի բնակիչներին զգուշացրել են, որ քաղաքում հայտնվել են մեծ քանակությամբ օձեր: Նման հայտարարություն է արել Թբիլիսիի քաղաքապետարանի մոնիթորինգի գործակալությունը, հայտնում է Interfax-ը:
Նշվում է, որ վերջին 2 ամսում գրանցվել է օձերի հայտնաբերման 460 դեպք քաղաքի տարբեր հատվածներում, այդ թվում՝ ամառվա սկզբից՝ 252 դեպք:
Ընդ որում՝ նշվում է, որ ոչ մի սողուն թունավոր չի եղել:
Այդուհանդերձ, քաղաքի իշխանությունները կոչ են արել բնակիչներին հնարավորինս զգույշ լինել ու ինքնուրույն օձեր չբռնել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս