Հայաստանում անկարգությունների պատճառը Քիմ Քարդաշյանի ազդեցությո՞ւնն է

Ծագումով հայ հեռուստաաստղ ՔԻմ Քարդաշյանի այցը Երևան դարձել է երկրում շարունակվող սոցիալական անկարգությունների կատալիզատոր: Այս մասին The Daily Beast օնլայն պարբերականում գրել է ռուս լրագրող Աննա Նեմցովան:
Իր նյութում լրագրողը 34-ամյա Քարդաշյանին անվանում է «Ազատության լեդի», ով այս տարի ապրիլին Երևան կատարած իր այցով խթանել է  երևանցիների ձգտումն առ փոփոխություններ:

«Եղել են բազմաթիվ գործոններ ու ստորջրյա հոսանքներ, սակայն ռեալիթի շոուի աստղի այցը ապրիլին օգնեց երկրին զարթոնք ապրել»,-գրում է Նեմցովան:
Նյութում լրագրողը անգլալեզու ընթերցողներին բացատրել է Երևանում ժողովրդական հուզումների մյուս պատճառները (մասնավորապես, հիշատակել է քաղաքացիների պահանջները էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման վերաբերյալ):
Երևանում բողոքի շուրջօրյա ակցիաները՝ ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման շարունակվում է արդեն 10-րդ օրը, գրում է Lenta.ru-ն:
Նշվում է, որ Քիմ Քարդաշյանը ամուսնու՝ ռեփեր Քանյե Ուեսթի, երեխայի՝ Նորդի ու քույրերի հետ Երևան է ժամանել 2015թ. ապրիլին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930