«Բարսելոնան» պայքարում է Արդա Թուրանի համար
Մամուլում մեկը մյուսի հետևից տարածվում են նորություններ, որոնք ասում են, որ ինչ-որ հայտնի ակումբ ցանկանում է իր կազմում տեսնել Արդա Թուրանին: Մադրիդի «Ատլետիկոյի» կիսապաշտպանը հայտնվել է հերթական գրանդի ուշադրության կենտրոնում: Ինչպես «El Mundo Deportivo»-ն հայտնում է, «Բարսելոնան» շատ լուրջ է տրամադրված և ամեն բան կանի ֆուտբոլիստին ձեռք բերելու համար:
Ըստ աղբյուրի, կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ակումբի ղեկավարությանը տեղեկացրել է, որ իրեն հետաքրքրում է այս ֆուտբոլիստը: Լուիս Էնրիկեն ակումբի ղեկավարությունից ստացել է դրական պատասխան:
Հիշեցնենք նաև, որ կատալոնական ակումբին միանալու համար Արդա Թուրանը պետք է սպասի մեկ տարի, քանի որ ՖԻՖԱ-ի կողմից տրված տրանսֆերային արգելքի պատճառով մինչ 2016 թվականի հունվարը «Բարսելոնան» չի կարող հայտավորել իր նոր խաղացողներին:
Սիրարփի Աղաբաբյան