Բաժիններ՝

Դե Խեան մնում է «Մանչեսթեր Յունայթեդում», Սչեսնին` «Արսենալում», և այլ տրանսֆերային նորություններ

«Ուֆան» հրաժարվեց գնված ֆուտբոլիստից 1 օր հետո

Ամենահանելուկային նորությունը եղել է, իհարկե, Ռուսաստանի չեմպիոնատում:

«Ուֆան» պայմանագիր էր ստորագրել իսպանացի Պաբլո Դե Լուկասի հետ ուրբաթ օրը, իսկ կիրակի ակումբի պաշտոնական կայքը հայտնեց, որ ֆուտբոլիստը չի խաղա նոր մրցաշրջանում:

Բանը այն է, որ ֆուտբոլիստը, ընտանեկան հարցերից ելնելով, պետք է մինչև հուլիսի 15-ը գտնվեր Իսպանիայում, որը և ձեռք չի տվել ակումբի ղեկավարությանը:

Ուրբաթ օրը ստորագրված պայմանագիրը չեղյալ համարվեց շաբաթ օրը:

«Մանչեսթեր Յունայթեդը» ոչինչ չի ստանա Դավիդ Դե Խեայի տեղափոխությունից

Միանգամից երկու նորություն ի հայտ եկավ Դե Խեայի` «Մանչեսթեր Յունայթեդից» «Ռեալ Մադրիդ» տեղափոխվելու առիթով:

Սկզբից Daily Mail-ը հայտնեց, որ «Ռեալը» չի պատրաստվում Դե Խեայի համար վճարել 18,3 մլն եվրոյից ավելի: Եթե «Մանչեսթեր Յունայթեդը» պնդի և պահանջի ավելի բարձր գումար, ապա մադրիդցիներն ուղղակի կսպասեն 1 տարի (լրանում է Դե Խեայի պայմանագրի ժամկետը) և կվերցնեն ֆուտբոլիստին՝ առանց վճարելու:

Սչեսնին հրաժարվել է գնալ «Արսենալից»

«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հանդիպել է դարպասապահի հետ:

Football Insider-ի տվյալներով, ֆուտբոլիստին հայտնվել է Պետեր Չեխի ձեռքբերման մասին:

Աղբյուրի համաձայն, Վենգերն առաջարկել է Սչեսնիին՝ նոր թիմ գտնել, սակայն լեհը հրաժարվել է և հայտարարել է, որ պայքարելու է` թիմում հիմնական տեղ ունենալու համար:

Եվ էլի:

Կասիլիասի գործակալն ասել է, որ դարպասապահին դուր է գալիս Հռոմը և իտալացի կրքոտ երկրպագուները:

La Gazzetta dello Sport-ի տեղեկությամբ, Կոնապլյանկան տեղափոխվել է «Տոտենհեմ»՝ որպես ազատ գործակալ:

Օսկարը, Իսկոն, Բերրարդին կամ Բերնարդեսկին կարող են փոխարինել Պիռլոյին:

Վալբուենան հետաքրքրում է «Սևիլիային»: Կիսապաշտպանը ցանկանում է ստանալ տարեկան 3 մլն եվրո:

«Լացիոն» հետաքրքրվում է Տինո Կոստայով:

Վիդալի «Արսենալ» տեղափոխվելը եղել է արգենտինացի լրագրողի հնարածը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս