Եղանակը՝ առաջիկա օրերին
Հանրապետության տարածքում`
Հունիսի 30-ից հուլիսի 2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հուլիսի 3-ին հյուսիսային շրջաններում, 4-ին շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ. արագությամբ:
Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 30-ից հուլիսի 1-ը կբարձրանա 1-2 աստիճանով, հուլիսի 3-4-ին նույնքան կնվազի:
Երևանում`
Հունիսի 30-ից հուլիսի 3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հուլիսի 4-ի երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի փոքր հավանականություն, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:
Երևանի հունիսի 30-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 36.80C (1996 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 11.50C (2001 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 24.20C
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն