«Ոչ թալանին» նախաձեռնությունը մտնում է պայքարի նոր փուլ. Սերժ Սարգսյանի հայտարարույթունը մեզ չի բավարարում
Ազատության հրապարակում «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Արթուր Քոչարյանը հանդես եկավ հայտարարությամբ` նշելով, որ նախաձեռնությունը մտնում է պայքարի նոր փուլ:
«Մենք շարունակում ենք պայքարը շատ ավելի լայն ֆորմատով` կլինեն հանրային քննարկումներ և կձևավորվեն իրավաբանական, ինչպես նաև տնտեսագիտական խմբեր: Միաժամանակ շարունակվելու է փողոցային պայքարը: Սերժ Սարգսյանի հայտարարույթունը մեզ չի բավարարում, ուստի մենք հետևողական ենք լինելու մեր պահանջների լիարժեք կատարմանը»,- ասաց նա` ներկայացնելով նախաձեռնության պահանջները`վերանայել և չեղյալ հայտարարել ՀԿԾՀ որոշումկ, որով բարձրացվել է էլեկտրաէներգիայի սակագինը, նվազեցման նպատակով վերանայել նախորդ տարվա ընդունած սակագինը, պատժել բոլոր ոստիկաններին, ովքեր բռնություն են գործադրել ցուցարարների նկատմամբ:
Նա հայտարարեց, որ այսօր Կոմտիասի արձանի մոտ կայանալու է հանրային քննարկում, իսկ վաղը նախաձեռնությունը հանդես են գալու մամուլի ասուլիսով, որի ընթացքում կպատասխանեն բոլորին հուզող հարցերին հարցերին:
Լուսանկարը՝ Ռազմիկ Մարտիրոսյանի