Բաժիններ՝

Տևեսն այլևս  «Յուվենթուսի» ֆուտբոլիստ չէ

Արգենտինական «Բոկա Խունիորս» ակումբի պաշտոնական կայքը հայտնել էր, որ «Յուվենթուսի» հարձակվող Կարլոս Տևեսը տեղափոխվել է արգենտինական ակումբ:

Ըստ  ակումբի նախագահ Դանիել Անգելիչիի՝ 31-ամյա ֆուտբոլիստի տեղափոխությունը շատ սկզբունքային և նշանակալի իրադարձություն է ամբողջ Արգենտինայի համար: Այս հարցում այնքան էլ էական չէ,  թե դու որ ակումբի երկրպագու ես:

«Տևեսի վերադարձը  ֆանտաստիկ նորություն է ոչ միայն «Բոկա Խունիորսի» ու նրա երկրպագուների, այլ նաև ամբողջ արգենտինական ֆուտբոլի համար»,- ասել է Անգելիչին:

2001-2004 թվականներին 31-ամյա հարձակվողն արդեն խաղացել է «Բոկա Խունիորսի» կազմում: Վերջին երկու տարիներին  հարձակվողը հանդես էր գալիս Թուրինի «Յուվենթուսի» կազմում:

Տեղափոխության գումարը դեռ պարզ չէ, բայց ավելի վաղ մամուլում շրջանառվում էր տեղեկատվություն, ըստ որի՝ «Յուվենթուսը» Տևեսի համար կստանա 5 միլիոն եվրո:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս