Հունաստանում բանկերը մեկ շաբաթով կփակվեն

Հունաստանի բանկերը այսօրվանից սկսած մեկ շաբաթով դադարեցնում են իրենց գործունեությունը դեֆոլտի ու եվրոգոտուց երկրի դուրս գալու մտավախությունների ֆոնին:

Իշխանությունները սահմանափակել են նաև բանկոմատներից կանխիկի դուրսբերման հնարավորությունը՝ մինչև օրական 60 եվրո: Ֆոնդային բորսան նույնպես կփակվի, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Այս մասին որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ ԵԿԲ-ն որոշել է չավելացնել հունական բանկերին օգնության տրամադրման ծավալը:
Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը կոչ է արել երկրի բնակիչներին հանգստություն պահպանել ու հավաստիացրել է, որ բոլոր բանկային պահուստներին վտանգ չի սպառնում:

Մինչև հունիսի 30-ը Հունաստանը ԱՄՀ-ին պետք է վճարի 1,6 մլրդ եվրո կամ պետք է դեֆոլտ հայտարարի: Վերջին շաբաթներին հույները բանկից իրենց հաշվեհամարներից հանել են միլիարդավոր եվրոներ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930