![](/banners/BeFunky-design.jpg)
Վրաերթ Սասնա Ծռերի փողոցում
![](https://168.am/wp-content/uploads/2015/06/IMG_6961-14576-650-500-100-rd-255-255-255-wm-center_middle-100-mespng.jpg)
Հունիսի 29-ին, ժամը 05.49-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սասնա Ծռերի փողոցում՝ «Դավթյանց լաբորատորիայի» մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ վրաերթով, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՃԿԱԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Սասնա Ծռեր փողոցի թիվ 10/3 հասցեի մոտակայքում դեռևս չբացահայտված հանգամանքներում «Օպել» մակնիշի 34 UR 386 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1994 թ. ծնված Է. Ա.) վրաերթի է ենթարկել 1962 թ. ծնված Ա. Մ.-ին, այնուհետև բախվել վերջինիս «Մերսեդես» մակնիշի 20 ՈՈ 007 պետհամարանիշով ավտոմեքենանային:
Մինչ շտապօգնության աշխատակիցների դեպքի վայր հասնելը՝ ՃԿԱԿ ՕԽ պարամեդիկը Է. Ա.-ին ցուցաբերել է բուժօգնություն:
Վարորդները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ, որտեղից Է. Ա.-ը տեղափոխվել է «Մալաթիա» ԲԿ: Բժիշկները Ա. Մ.-ի առողջական վիճակը գնահատել են ծանր, իսկ Է. Ա.-ինը՝ բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Օպել» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը: