![](/banners/BeFunky-design.jpg)
«Հուսով ենք` կկարողանանք օգնել գործարար Խաչիկ Խաչատրյանին մեր կողմից փոխանցվելիք երկու միլիոնով հեղինակություն գնել». armlur.am
![](https://168.am/wp-content/uploads/2015/06/11705645_933434606729252_2061179868_o-600x302.jpg)
«Ժողովուրդ» օրաթերթի դեմ կայացրած վճիռը լիովին տեղավորվում է Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի հրապարակած դատավորների գնացուցակի մեջ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը` անդրադառնալով գործարար Խաչիկ Խաչատրյանի` ընդդեմ օրաթերթի հայցին:
Թագուհի Թովմասյանի խոսքով, հնարավոր չէ նույն դատարանի երկու դատավորներ քննեն գործը, մի դեպքում դատական հայցը մերժվի, ապա լրացուցիչ քննություն նշանակվի, և երկրորդ դատավորը հասկանա, որ օրաթերթը շատ կոպիտ ձևով վիրավորել և անվանարկել է գործարար Խաչիկ Խաչատրյանի բարի համբավը. «Իհարկե, դժվար է ասել` երկու միլիոնով Խաչիկ Խաչատրյանի հեղինակությունն ինչպես է վերականգնվելու: Հուսանք, կկարողանանք օգնել նրան միլիոնով հեղինակություն գնել»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝