Բաղրամյան պողոտայից մեկնարկեց իրազեկման երթը
Քիչ առաջ մի խումբ երիտասարդներ Բաղրամյան պողոտայից իրազեկման երթ սկսեցին: Նրանք Սայաթ-Նովա փողոցով՝ «միացում» վանկարկելով մայթեզրերով քայլում են դեպի Աբովյան փողոց: Նրանք սակավաթիվ են: Նրանց ուղեկցում են նաև մի քանի ոստիկաններ:
168.am-ի հետ զրույցում երիտասարդներն ասացին, որ իրենք որևէ քաղաքական ուժի, նախաձեռնության չեն հարում՝ երթն ինքնաբուխ է: Նրանք քաղաքում իրազեկման երթ անցկացնելուց հետո վերադառնալու են Բաղրամյան պողոտա:
Լուսանկարները՝ հեղինակի