Իրանը պետք է ավելի շատ ճկունություն դրսևորի միջուկային խնդրի լուծման հարցում, իրական առաջընթացը նկատելի կլինի հաջորդ շաբաթ, հայտարարել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Ֆիլիպ Համոնդը, ում խոսքերը մեջբերում է RIA Novosti-ն:
«Հարկավոր է ցույց տալ ավելի շատ ճկունություն մեր իրանցի գործընկերների կողմից, եթե մենք պատրաստվում ենք համաձայնություն կնքել:
ԱԺ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Կարեն Կարապետյանը որևէ լուրջ բան չի տեսնում Ռուսաստանում «Տաշիր» ցանցի և «Ռիո» ժամանցային կենտրոնների ցանցերում տեղադրված ռումբերի մասին ստացվող ահազանգերում:
Այսօր ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է «ՀՀ և Եվրասիական զարգացման բանկի միջև 2015 թ. ապրիլի 14-ին ստորագրված «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհային միջանցքի շինարարության (4-րդ հերթ)» նախագծի ֆինանսավորման համար Եվրասիական տնտեսական ընկերակցության հակաճգնաժամային հիմնադրամի միջոցներից ներդրումային վարկի տրամադրման մասին» համաձայնագիրը:
Մոսկվան ԵՄ հակառուսական պատժամիջոցները, որոնց երկարաձգման մասին այսօր հայտնել էր ԵՄ խորհուրդը, համարում է անհիմն ու անօրինական, Ռուսաստանն էլ առաջնորդվելու է փոխադարձության սկզբունքով, լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:
Օրեր առաջ բերման էր ենթարկվել քրեական հեղինակություն Թևոս Սաֆարյանը՝ Կայարանցի Թևոսիկը: Ավելի ուշ պարզվել էր, որ բերման ենթարկվելիս նա եղել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանի «Բենթլի» մակնիշի մեքենայով:
Րաֆֆի Հովհաննիսյանը բարձր գնահատեց Մորելի եւ նրա տիկնոջ՝ Քրիստինի օրինակելի դիվանագիտական ծառայությունն ու երկարատեւ նվիրվածությունը հայ-գերմանական գործընկերությանը, ինչպես նաեւ օրենքի գերակայությանը, մարդու արժանապատվությանը եւ տարածաշրջանի իրավարար ապագային:
Իսրայելի ներքին գործերի նախարար Սիլվան Շալոմի կինը ստիպված է եղել ներողություն խնդրել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի մասին անհաջող կատակի համար, ում նա համեմատել էր սուրճի հետ, հայտնում է Jerusalem Post-ը:
Հունիսի 20-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանն այցելել է Շահումյանի շրջան և դիմավորել Վարդենիս-Մարտակերտ մայրուղով Ռուսաստանից, Ուկրաինայից և Հայաստանի Հանրապետությունից՝ ամառային հանգիստն անցկացնելու նպատակով Արցախ ժամանած ավելի քան 200 ընտանիքի:
21 մարդ, ներառյալ 5 կին ու 3 երեխա, վնասվածք է ստացել Քաբուլում այն բանից հետո, երբ «Թալիբան» շարժման զինյալները այսօր գրոհել են Աֆղանստանի խորհրդարանի շենքը, հայտնում է The Guardian-ը:
Եվրոպայում ստեղծվում է հատուկ ոստիկանների թիմ, ովքեր զբաղվելու են սոցցանցերում ԴԱԻՇ խմբավորման հետ կապված անդամների օգտահաշիվների որոնմամբ ու արգելափակմամբ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հունիսի 20-ին Երևանյան լճում մահացած հայտնաբերված տղամարդը երևանաբնակ Նիկոլայ Ճաղարյանն է:
ԵՄ անդամ երկրների ԱԳՆ ղեկավարները կես տարով երկարեցրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները՝ մինչև 2016 թվականի հունվարի 31-ը: Այս մասին հայտնել է ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի մամլո քարտուղար Սյուզան Կիֆերն իր միկրոբլոգում:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ հերթական ինքնասպանության դեպքն է գրանցվել: Դսեղ գյուղի 52-ամյա բնակիչը ինքնասպանություն է գործել՝ իրենց տան նկուղում պարանով կախվելու միջոցով:
Թբիլիսիի քաղաքապետարանի նախաձեռնությամբ սկսվում է 110 ընտանիքին Թբիլիսիի ջրհեղեղի հասցրած նյութական վնասի չափի հաշվարկը: Այս մասին հայտնում է «Գրուզիա օնլայնը»՝ հղում կատարելով Վրաստանի փախստականների և տեղահանվածների հարցերով նախարարության մամլո ծառայությանը:
Մ. Սարգսյանի համար շատ ցավալի է, որ իշխանությունները չեն արձագանքում և ականջալուր չեն լինում ժողովրդի ձայնին. «Մնացածն այսօր երեկոյան կասվի հարթակից, կշարժվենք Բաղրամյան 26»:
Չարենցավանում ավազակային հարձակման է ենթարկվել 20-ամյա աղջիկ։ Դիմակավորված 3 անձինք ներխուժել են բնակարաններից մեկը, կապկպել աղջկան և պահանջել տանը եղած գումարի և զարդերի գտնվելու վայրը հայտնել:
«Գերտերությունները ունեն երկաթուղիների լուսանկարներ, որտեղով գնացքները Աուշվից էին տանում սպանելու հրեաներին, քրիստոնյաներին, միասեռականներին, բոլորին: Ինչո՞ւ նրանք ռումբեր չգցեցին այդ երկաթուղիների վրա»:
Կրծքագեղձի այս վիրահատությունը շուրջ երկու տարի պարբերաբար իրականացվել է «Քանաքեռ Զեյթուն» և Հայ-ամերիկյան առողջության կենտրոններում:
Ազգային ժողովի արտահերթ նիստն այսօր շարունակվում է: Նախքան օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը, խորհրդարանը քվեարկեց ուրբաթ օրը քննարկված նախագծերի համար:
Բոլոր ըմբոստներին , Ընդիմություններին, խիզախներին, հայրենասերներին, և էլի լավ արժանիքներով օժտված մարդկանց, երիտասարդներին , հանուն արդարության պայքարողներին , չհամակերպվողներին, ուզում եմ շնորհակալությունս հայտնեմ որպես Հայաստանի քաղաքացի, իսկապես ապրեք։
Հունիսի 20-ին Հալեպի Կասր ալ Պալատ քաղաքապետարանի շենքի հրթիռակոծության հետևանքով 2 հայ է զոհվել:
Keeping Up With the Kardashians ամերիկյան ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը Facebook սոցցանցում հայտնել է իր երեխայի սեռը:
ԱԺ արտահերթ նիստը՝ ուղիղ:
Հունիսի 21-ին, ժամը 21.05-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին` Կ. Դեմիրճյան փողոցի թիվ 2 հասցեի մոտակայքում, «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ջրանցքում, կան տուժածներ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Մենք պատրաստվում ենք դիմել վարչապետին ու կառավարությանը, որպեսզի նրանք ևս մեկ անգամ գնահատական տային, թե ինչ է տեղի ունենում»,-RIA Novosti-ին տված հարցազրույցում ասել է Իգոր Լեբեդևը՝ Պետդումայի փոխխոսնակը Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունից:
Տեղական ժամանակով ժամը 08.31-ին (Գրինվիչի ժամանակով` հունիսի 22-ին 04:31-ին) երկրաշարժին նախորդել է 3.4 մագնիտուդով նախացնցում:
Հունիսի 22-ին, ժամը 00.27-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ջրվեժ թաղամասում գտնվող «Նիագարա» ռեստորանային համալիրի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել է, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:
«Լիազորությունների չեղյալ հայտարարումը ներկայում կխափանի ռուսական պատվիրակության ցանկացած հնարավոր փորձ՝ կառուցել կոնստրուկտիվ ու բաց երկխոսություն, որը կոչ է անում ԵԽԽՎ-ն»,-կարծում է Շեննախը:
ԱՄՆ պաշտպանության նախարար Էշթոն Քարտերը հայտարարել է, որ ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների դիմակայությունը Մոսկվային կարող է շարունակվել նաև այն բանից հետո, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռանա իր պաշտոնից, հայտնում է Reuters-ը:
Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով, որը որպես պատիժ՝ նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ կալանք՝ մեկից երկու ամիս ժամկետով: