Հովհաննիսյանը հրաժեշտի հանդիպում ունեցավ դեսպան Մորելի հետ
Այսօր «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ եւ ՌԱՀՀԿ հիմնադիր տնօրեն Րաֆֆի Կ. Հովհաննիսյանն ընդունեց մեր երկրում Գերմանիայի Դաշնային Հանրապետության (ԳԴՀ) արտակարգ եւ լիազոր դեսպան Ռայներ Մորելին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում:
Րաֆֆի Հովհաննիսյանը բարձր գնահատեց Մորելի եւ նրա տիկնոջ՝ Քրիստինի օրինակելի դիվանագիտական ծառայությունն ու երկարատեւ նվիրվածությունը հայ-գերմանական գործընկերությանը, ինչպես նաեւ օրենքի գերակայությանը, մարդու արժանապատվությանը եւ տարածաշրջանի իրավարար ապագային:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին Հայաստանի առջեւ ծառացած մարտահրավերների լայն շրջանակ՝ կապված ժողովրդավարության եւ ներքին ուղեգծերի, սոցիալ-տնտեսական ու քաղաքական առաջնահերթությունների, նաեւ Հայոց Ցեղասպանության 100-ամյակից անդին ծավալվող ռազմավարական գործընթացների հետ:
«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն