ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ մտադիր է այցելել Ուկրաինա, ժամկետները ճշտվում են:
Ներկայացնենք լուսանկարներ, որտեղ երևում է, թե ինչ ավերածություններ է գործել Թբիլիսին հունիսի 14-ին պատուհասած ջրհեղեղը Թբիլիսիի կենդանաբանական այգում:
Հերթական ինքնասպանության փորձը գրանցվել է Ալավերդի քաղաքում: 51-ամյա տղամարդը կիսամերկ բարձրացել է 5 հարկանի շենքի տանիք և ցանկացել ցած նետվել:
168.am-ի հարցին, արդյոք նախորդ տարիներին համարժե՞ք է եղել փոխհատուցումը, Ա.Ասատրյանը պատասխանեց, որ անցած տարի սակագնի բարձրացումից հետո օգոստոսի մեկին ավելացվեցին անապահովության համակագում գտնվող ընտանիքների նպաստների չափերը, որոնք ազդեցությունից մի փոքր ավելի նախատեսվեցին և բարձրացվեցին: Նա հավաստեց, որ այս տարի էլ դա կարվի:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Մոնիտորինգի հանձնաժողովի կողմից նախնական հավանության արժանացած «Ժողովրդավարական հաստատությունների գործունեությունն Ադրբեջանում» զեկույցը եւ դրան կից բանաձեւի նախագիծը ներառված են ԵԽԽՎ հունիսյան նստաշրջանի օրակարգում:
ԱՄՆ սենատը հավանության է արժանացրել 2016 ֆինանսական տարվա ռազմական բյուջեի նախագիծը, որով նախատեսվում է Ուկրաինային 300 մլն դոլարի ռազմական օգնության տրամադրում: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտնել էր օրինագծի վերաբերյալ իր անհամաձայնության մասին, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
ԱՄՆ Կոնգրեսի սենատը, չնայած Սպիտակ տան առարկություններին, ընդունել է հաջորդ ֆինանսական տարվա պաշտպանական ծախսերի օրինագիծը, որն սկսվում է հոկտեմբերի 1-ից: Ենթադրյալ ծախսերի գումարը կազմում է 612 մլրդ դոլար, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
ՀՀ Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանը ներկայացրեց, որ միջգերատեսչական հանձնաժողովի կողմից դիմումների ընդունման համար սահմանված մեկ տարվա ժամկետը լրացել է 2015թ. մայիսի 10-ին: Մեկ տարվա գործունեության ընթացքում «Երկրապահ կամավորականի» և «Մարտական գործողությունների մասնակցի» կարգավիճակ է տրվել թվով 3210 անձանց:
Այսօր ԱԺ արտահերթ նիստում ընդունվեցին երեկ քննարկված նախագծերը՝ «Քաղաքացիական օրենսգրքում» փոփոխությունների և կից նախագծերի փաթեթը, մասնավորեցման ենթակա պետական գույքի ցուցակում «Հայփոստը» ընգրկելու հարցը, ինչպես նաև «Ակցիզային հարկի» մասին օրենքում փոփոխությունները:
Սպիտակամորթ Դիլան Ռուֆը, ով կասկածվում է ԱՄՆ-ի Հարավային Կարոլինա նահանգի Չառլսթոն քաղաքի աֆրոամերիկյան եպիսկոպոսական եկեղեցում սևամորթների գնդակահարելու մեջ, հանցագործությունը պլանավորել է մոտ կես տարի, հայտնում է ABC-ն՝ հղում կատարելով ենթադրյալ հանցագործի ընկերոջը՝ Դալթոն Թայլերին:
Արամ Սիմոնյանը ծնվել է 1955 թվականին Հայաստանի հանրապետության Սյունիքի մարզի Գորիս քաղաքում: Սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում, այնուհետև Մոսկվայի ԽՍՀՄ ԳԱ պատմության ինստիտուտում: 2006 թվականի մայիսից ԵՊՀ ռեկտոր է:
Եվրոգոտու ֆինանսների նախարարների խորհուրդը (Եվրախումբ) երեկ կայացած նիստում այդպես էլ համաձայնության չի եկել Հունաստանի հետ բարեփոխումների ծրագրի վերաբերյալ՝ որպես փոխզիջման վերջնաժամկետ սահմանելով հունիսի 30-ը:
«Աշխատում են մինչև հունիսի 26-ը չփչացնել մթնոլորտը բանակից ստացված վատ նորություններով, քանի որ նախատեսվում է գեներալի կոչում շնորհել ավելի քան 10 զինվորականի: Նրանց թվում կան նաև այնպիսիք, ում անունը շրջանառվում է կոռուպցիոն սկանդալներում: Այդ պատճառով էլ պաշտպանության նախարարությունը նման կեցվածք է որդեգրել»:
«Վեց ամիսների ընթացքում բազմաթիվ հանդիպումներից, ակցիաներից հետո վերջապես կառավարության ղեկավարը՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացավ, որ մինչև հուլիսի 15-ը կկատարվի նաիրիտցիների պարտքերի մարումը: Հույս ունենք, որ դա այդպես էլ կլինի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Նաիրիտ» գործարանի արհմիության նախագահ Հրաչ Թադևոսյանը:
Օդեսայի մարզային ադմինիստրացիայում հայտնվել է Վրաստանի նախկին նախագահ, ներկայում Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի ևս մեկ համախոհ:
Մահարիշի վեդայական կենտրոնը այս տարի հունիսի 21-ին տոնում է Յոգայի միջազգային օրը, որը հռչակվել է Միավորված ազգերի կազմակերպության կողմից:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից օրեր առաջ ուղղաթիռով Երեւան տեղափոխված զինվորական ամուսինները գտնվում են Այրվածքաբանության կենտրոնում:
Իրավապահները վկայում են, որ «օրենքով գողերը» զանգվածաբար հեռանում են Օդեսայից: Գործընթացն սկսվել է մի քանի օր առաջ ու ակտիվորեն շարունակվում է, հայտնում է rusjev.net-ը:
Հունիսի 15-ից Պաշտպանության բանակում մեկնարկել են 2015թ. ուսումնական տարվա առաջին կիսամյակի հսկողական ստուգումները, որոնց նպատակն է ի մի բերել ուսումնաշրջանում կատարված գործընթացների արդյունքները, ստուգել զորամասերի և զինանձնակազմի պատրաստվածության աստիճանը:
ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ «Արմավիր բժշկական կենտրոն»-ում մանկահասակ երեխայի մահվան դեպքի առթիվ։
Նախօրեի երեկոյան Սերժ Սարգսյանի հետ քաղաքական ուժերի արդեն հայտնի հանդիպումից հետո երեկ լուրեր տարածվեցին, թե Բաղրամյան 26-ում քննարկվել է նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ կոալիցիա մտնելու հարցը:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից օրեր առաջ ուղղաթիռով բարձրաստիճան զինվորական ամուսիններ են տեղափոխվել Երեւան:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ գլխավոր դատախազությունը ուսումնասիրում է Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ մայիսի 2-ին Գորիսի Սդղլի գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած ծեծի գործը:
Ի հիշատակ Թբիլիսիի ջրհեղեղի զոհերի՝ կտեղադրվի հուշարձան, լրագրողներին տեղեկացրել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին:
Քրեական գործի շրջանակներում մեղադրանք էր առաջադրվել երկու անձի. նրանցից երիտասարդ տղան դատապարտվել է տուգանքի՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով: Մյուս մեղադրյալը, ով երիտասարդի ծանոթուհին է, դատապարտվել է տուգանքի՝ 250 հազար դրամի չափով:
991 թվականից շահագործված Արթիկի դպրոցը լիտվացիների նվերն էր 88-ի երկրաշարժից հետո, սակայն խնդիրներն այստեղ սկսվեցին, քանի որ տանիքի շինարարական աշխատանքները ոչ թե թերություններով, այլ առանց որոշակի նկատառումների է արվել:
ԼՂՀ Առողջապահության նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ` ցանկություն հայտնողները նշված օրերին կարող են դիմել «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն»:
Կասիլիասի կյանքի և ֆուտբոլային գործունեության մասին կենսագրական տվյալներ կարող է ասել «Արքայական ակումբի» ցանկացած երկրպագու: Այդ իսկ պատճառով 168.am-ը հավաքագրել է Կասիլիասի կյանքի այնպիսի դրվագներ, որոնց մասին գիտեն քչերը:
Դանակահարել է նախկին կնոջն ու նախկին քենուն:
Ամեն ինչ աշխարհում ունի իր նպատակը, յուրաքանչյուր հիվանդություն` իր դեղը, որը բուժում է այն, իսկ յուրաքանչյուր մարդ` իր ճակատագիրը: