Վաշինգտոնի համալսարանի դասախոս Ջուլիանա Նորատտոն (Giuliana Noratto) պնդում է, որ օրական 3 դեղձը շատ կարճ ժամանակահատվածում կարող է սպանել քաղցկեղի բջիջները:
Մ. Սարգսյանը նաև մտահոգություն հայտնեց, որ հնարավոր է ոստիկանները գիշերը սադրանքների դիմեն ու իրենց բերման ենթարկեն. «Մեզանից որ մեկին էլ բերման ենթարկեցին, ոչ մեկս հետևից քաղմաս չենք գնալու, մնալու ենք, ու շատանալու ենք»:
Նա նշել է, որ Իսրայել Սարգսյանն ասել է, որ սպանությունը կատարել է Մոսոն (խոսքը Մովսես Ներսիսյանի մասին է), որ սպանության հետ կապ չունի, ինքը խնդրել է կազմակերպել Մոսոյի հետ հանդիպումը կամ նրան բերել, հետո խնդրել նկարել կամ ձայնագրել, հետագայում ասել է, որ Մոսոն չկա, հարցերը լուծել է, իսկ իր հարցին, թե ի՞նչ է նշանակում՝ հարցերը լուծել է, նա պատասխանել է՝ «սատկացրել եմ»:
ՀՀ քննչական կոմիտեի Վայոց Ձորի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ:
Քիչ առաջ Ազատության հրապարակում «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Արթուր Քոչարյանը հայտարարեց, որ այստեղ Գալուստ Սահակյանը ԱԺ-ի նման չի կարող անջատել իրենց խոսափողը: «Մեր համբերության բաժակը լցվել է, և մենք այլևս չենք հանդուրժելու այս վերաբերմունքը մեր նկատմամբ»,- հայտարարեց նա:
Քիչ առաջ Ազատության հրապարակում «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը հայտարարեց, որ ունեն երկու տարբերակ՝ կա՛մ գնում են տուն ու անիծում իշխանություններին, կա՛մ մնում են դրսում ու ցույց տալիս իրենց ուժը:
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ խարդախությամբ կաշառք ստանալու պատրվակով գումար հափշտակելու փորձ կատարելու դեպքի առթիվ։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Դորիտ Նիթզան հայտարարել է, որ 2014թ. ապրիլից հունիսի 15-ը Ուկրաինայի արևելքում սպանվել է գրեթե 6,5 հազար մարդ:
Ակտիվիստներն «Ազատության» հրապարակ են եկել տարբեր գրառումներով պաստառներով՝ «Լույսդ մարենք հավիտյան, առանց դատ ու դատաստան», «քաղաքացու քացին միահեծան ՀԷՑ-ին», «գրողի ծոցը սննկացումը, ՀԷՑ-ին կփրկի ազգայնացումը» և այլն:
Մանրամասները ոստիկանության տեսանյութում:
ՀՀ կառավարության ներկայացրած «Ակցիզային հարկի» մասին օրինագծին դեմ քվեարկած միակ Հանրապետական Հակոբ Հակոբյանը (Թունելի Հակոբ) օրենքի նախագծում վտանգ է տեսնում, որ այն աղքատության շեմից քիչ վերև ապրող ՀՀ քաղաքացիներին ուղղակի կտանի կհասցնի աղքատության շեմքին:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը և ՀՀ մարզպետները:
Որոշ ժամանակ առաջ Դանգոտեն փորձել էր գնել ակումբի ակցիաների 15,9%-ը, որոնք արդյունքում անցան «Արսենալի» ներկայիս սեփականատեր Սթեն Կրոնկին:
ՀՀ քննչական կոմիետեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է տաքսու վարորդի նկատմամբ դանակի գործադրմամբ ավազակային հարձակում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է ճանապարհային ոստիկանության տեսուչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Հունիսի 18-ին՝ ժամը 13:10-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Ն. Մ.-ի անվամբ քաղաքացի Կ. Ս.-ի կողմից բերված հանձնուքի միջից հայտնաբերել և առգրավել են 17 բջջային հեռախոս:
«Ցանկանում եմ հրավիրել մեր գործընկերների ուշադրությունը, մենք չենք կարող դա անել միակողմանի կարգով: Մենք մշտապես, ամեն օր լսում ենք նույն բանը, մանտրայի պես կրկնում են նույն բանը, որ Ռուսաստանը պետք է ազդի Ուկրաինայի հարավ-արևելքի վրա: Մենք ազդում ենք, սակայն այդ խնդիրը միայն մեր օգնությամբ լուծել հնարավոր չէ: Հարկավոր է ազդել Կիևի այսօրվա պաշտոնական իշխանությունների վրա, իսկ դա մենք անել չենք կարող: Դա այն ճանապարհն է, որով պետք է գնան մեր արևմտյան գործընկերները՝ եվրոպացիներն ու ամերիկացիները»,-ասել է Պուտինը:
Հունիսի 19-ին, ժամը 07.37-ին տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզում՝ Դիլիջանի 1-ին ոլորանի մոտակայքում, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և սահել ձորակը, զոհեր և տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը հունիսի 19-ի ժամը 19.00-ից մինչև հունիսի 20-ի 07.00-ն փակ կլինի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
«Եթե դուք հարցնեք, թե Մինսկի խումբը կատարյա՞լ գործընթաց է, ապա ես կասեմ, որ շատ անկատար գործընթաց է: Ես այս հարցին վերաբերվում եմ բաց մտքով, բայց այս իրավիճակում մեկ իրողություն կա, որ բոլոր փոփոխությունները պետք է համաձայնեցվեն բոլոր կողմերի հետ»:
ԱՄՆ Պետդեպի ներկայացուցիչ Ջոն Կիրբին հայտարարել է, որ գերատեսչությունում «անհանգստացած են Մարյինկայում ու Մարիուպոլից հյուսիս-արևելք ուկրաինական դիրքերի ուղղությամբ ռուս-անջատողականների նոր հարձակումների մասին հաղորդագրություններով»:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 22-ին ժամը 11.00-21.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը:
Երեկ տեղի ունեցավ ռուս երգչուհի Ժաննա Ֆրիսկեի հուղարկավորությունը Նիկոլո-Արխանգելսկի գերեզմանատանը: Երգչուհուն վերջին հրաժեշտը տալու էին գնացել նրա հարազատները, գործընկերները, որոնց թվում՝ Ֆիլիպ Կիրկորովը, Սերգեյ Լազարևը, երգիչ-դիզայներ Սերգեյ Զվերևը: Երգչուհու հուղարկավորությանը ներկա էր նաև նրա սիրեցյալը՝ 32-ամյա հաղորդավար Սերգեյ Շեպելյովը, ով պապարացիների ուշադրության կենտրոնում էր:
Բուժաշխատողի օրվա կապակցությամբ Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 19-ին ստորագրել է մի շարք հրամանագրեր պետական պարգեւներով պարգեւատրելու մասին:
Մենք միշտ խոսում ենք մերթ Ուկրաինայի, մերթ Իրաքի ճգնաժամի ու մյուս երկրների ճգնաժամերի մասին: Մենք միշտ խոսում ենք, թե ինչ է տեղի ունեցել, սակայն երբեք չենք խոսում՝ ինչու է դա տեղի ունեցել:
Հունիսի 20-22-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վրկ արագությամբ:
Ուսանող-փորձագետների բազայի համալրման շրջանակներում Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում հանդիպում տեղի ունեցավ ՈԱԱԿ Ուսանողության ձայն նախագծի և Հայաստանի ուսանողական ազգային ասոցիացիայի մի խումբ անդամների հետ, որոնք ցանկություն են հայտնել մասնակցել ՈԱԱԿ գործընթացներին որպես փորձագիտական խմբի անդամ:
Համալիրի հիվանդանոցային մասնաշենքը կառուցվում է պետական բյուջեի միջոցներով, իսկ մանկաբարձագինեկոլոգիական մասնաշենքը` «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ։
Հունիսի 18-ին, ժամը 22.57-ին ահազանգ է ստացվել, որ Մարտունի-Եղեգնաձոր ավտոճանապարհի 12-րդ կմ-ում «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել ձորը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դատապարտյալի հաղորդման հիման վրա՝ հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: