
Վրաստանի արդարադատության նախկին նախարարը Օդեսայում կպայքարի կոռուպցիայի դեմ

Օդեսայի մարզային ադմինիստրացիայում հայտնվել է Վրաստանի նախկին նախագահ, ներկայում Օդեսայի մարզի նահանգապետ Միխայիլ Սաակաշվիլիի ևս մեկ համախոհ:
Արդեն հունիսի 23-ին կնշանակվի աշխատակից, որը պատասխանատու կլինի Օդեսայի մարզում կոռուպցիայի դեմ պայքարի համար:
Բաժինը ղեկավարելու է Վրաստանի նախկին գլխավոր դատախազ Զուրաբ Ադեիշվիլին, հայտնում է Vesti.ua-ն:
Հիշեցնենք, որ Օդեսայի առողջարանների աշխատակիցները ցույց էին արել՝ պահանջելով ակտիվացնել կոռուպցիայի դեմ պայքարը:
Հաղորդվում է, որ 42-ամյա Զուրաբ Ադեիշվիլին վրացի իրավաբան է ու քաղաքական գործիչ, ով Վարդերի հեղափոխությունից հետո զբաղեցրել էր Վրաստանի արդարադատության նախարարի պաշտոնը, 2004-ին՝ նշանակվել Վրաստանի պետական անվտանգության նախարար, ապա՝ Վրաստանի գլխավոր դատախազ ու այդ պաշտոնում աշխատել մինչև 2008 թվականի հունվարը: 2008-2012թթ. եղել է Վրստանի արդարադատության նախարար: