Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 21-ին մասնակցել է Արցախի Հանրապետության 6-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացմանը եւ այնտեղ հանդես եկել ողջույնի խոսքով:
Լրագրողներն այսօր ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանից հետաքրքրվեցին՝ արդյոք հնարավո՞ր է՝ բժշկական ծառայությունների գները թանկանան, եթե էլեկտրաէներգիայի սակագինը բարձրանա:
Առաջիկա տարիներին մենք մտադիր ենք զարգացնել անդրսահմանային համագործակցությունը Հարավային Կովկասում:
Նիկոլ Փաշինյանը գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին մեղադրեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ տեղի ունեցած սպանությունը կոծկելու մեջ:
Ինչպես հայտնի է, երեկ անհայտ անձինք Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայի վրա 10-ից ավելի կրակոց են արձակել, սակայն ո՛չ Սյունիքի մարզպետը ո՛չ էլ ավտոմեքենայում գտնվող անձանցից որևէ մեկը չեն տուժել: Հիշեցնենք, որ ավտոմեքենայում դեպքի ժամանակ եղել են վարորդը, Սուրիկ Խաչատրյանն ու նրա օգնականը:
Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն այսօր հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
ՀՀ կառավարության այսօրվա նիստի ընթացքում վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է իրենց ներկայացրած տեղեկանքում գրված, որ 2015թ. ակնկալում են 2 տոկոս տնտեսական անկում:
Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու, «ԳԱՄՄԱ» գործարանի տնօրեն Տիգրան Կարապետյանը երեկ ուշ երեկոյան հարցաքննվել է: NEWS.am-ի այս տեղեկությունը հաստատել է գործարարը:
Այս մասին այսօր ԱԺ նիստում ՀՀ գլխավոր դատախազության 2014թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու ժամանակ հայտարարեց գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը
«Այն, ինչ Հայաստանը չի անի այս փուլում, դա այն է, ինչ նույն Ուկրաինան է փորձում հաջող թե անհաջող կերպով իրականացնել։ Խոսքը վերաբերում է եվրոպական չափանիշներին արտադրության ասոցիացմանը։ Հայաստանը կօգտվի եվրասիական չափանիշներից»։
Եվրոպան չի պատրաստվում զայրացնել Ռուսաստանին:
«100-ամյակը առանց ռեժիմի» շարժման առաջնորդ Ժիրայր Սէֆիլյանի կոչը քաղբանտարկյալ Լիպարիտ Պետրոսյանին:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հարցրեց, թե ո՞վ է սահմանել այդ ժամկետը: Վախթանգ Միրումյանն էլ ասաց, որ պարզապես առաջարկում են: «Ի՞նչ է նշանակում՝ առաջարկում ենք: Մենք պայմանավորվածություն ունեինք, որ լինի երկու տարով: Ինչի՞ համար եք գրել մինչև 2019թ.»,- նկատեց Հովիկ Աբրահամյանը:
Յուրաքանչյուր գագաթաժողովում չեն կարող ստորագրվել քաղաքական կարևոր փաստաթղթեր:
Մայիսի 19-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստիան Ալբերտուս Բասսոնին:
Մասնավորապես, Ուկրաինայի ու Ռուսաստանի միջև ռազմական ոլորտում համագործակցության դադարեցման օգտին քվեարկել է 272 պատգամավոր:
«Այսինքն՝ դատախազությունը որևէ լիազորություն չունի որևէ կարգավորման դաշտ մտնելու»,- այսօր ԱԺ նիստում ՀՀ գլխավոր դատախազության 2014թ. գործունեությունը քննարկելու ժամանակ հայտարարեց գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը
Համաձայն օպերատիվ տվյալների` ոլորտների ընկերությունների կողմից ընդհանուր արտահանվել է շուրջ 303.2 ԱՄՆ դոլարի արտադրանք, այդ թվում` ԱՊՀ երկրներ արտահանվել է 28.0 մլն ԱՄՆ դոլարի արտադրանք:
Մենք չպետք է առաջացնենք արհեստական ակնկալիքներ:
«Անկախ գոհ են, թե դժգոհ են, այդ դիրքորոշումն իրավական է և բխում է օրենքից: Ես չեմ կարող իմ լիազորությունները իրականացնել դրական կամ բացասական հասարակական, հասարակության որոշ խմբի դիրքոշումն ունենալով»:
ԵՄ-ն պետք է ցույց տա, որ Ադրբեջանի հետ մերձակա համագործակցությունն անհնար է, քանի դեռ իշխանությունները չեն բարելավել երկրում մարդու իրավունքների շուրջ տիրող իրավիճակը:
Ռիգայում «Արևելյան գործընկերության» գագաթաժողովն անցկացվելու է աշխարհաքաղաքական նոր պայմաններում:
ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր կառավարության նիստի ընթացքում ասաց, որ ամենօրյա կապի մեջ են Հալեպում դիվանագիտական ծառայությունների, համայնքում գործող կառույցի հետ, որը կոչվում է «Շտապօգնություն և վերականգնում»
Հարցին, հնարավոր է կատարվածը Գորիսի վերջին դեպքերի հետ կապված լինեն, Զարզանդը նշեց, որ դա ոչ ոք չի կարող ասել:
Կոնրադ Զաշտովտի համոզմամբ, ի տարբերություն Բելառուսի, Հայաստանը ձգտում է զարգացնել իր հարաբերությունները ԵՄ-ի հետ:
«Արևելյան գործընկերության» ձևաչափն ուղղված չէ Ռուսաստանի դեմ:
Սակայն ներկայումս քաղաքացիներից ահազանգեր են հնչում, որ պրոցեսը բավականին բարդ է, մեխանիզմները՝ ոչ այնքան հասկանալի, ինչը լրացուցիչ խոչընդոտներ է ստեղծում օրենքի ընձեռած հնարավորություններից օգտվողների համար
Մայիսի 20-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում տեղակայված ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցեց գործընկեր պետությունների մասնակցությամբ Հյուսիսատլանտյան Դաշինքի ռազմական կոմիտեի նիստերին:
Մերկելի խոսքերով՝ G8-ի ձևաչափին վերադարձ կատարելն անհնար է այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանի գործողությունները հակասում են միջազգային իրավունքին:
Պենտագոնն առաջին անգամ գաղտնազերծել է Չինաստանի ծավալած շինարարական գործունեության մասին տեսանյութը: