Բաժիններ՝

Գլխավոր դատախազությունը ՎՊ-ից որևէ հարցի հետ կապված որևէ փաստաթուղթ դեռ չի ստացել. Գևորգ Կոստանյան

Գլխավոր դատախազությունը Վերահսկիչ պալատից որևէ հարցի հետ կապված որևէ փաստաթուղթ դեռ չի ստացել: Այս մասին այսօր ԱԺ նիստում ՀՀ գլխավոր դատախազության 2014թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու ժամանակ հայտարարեց գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը՝ պատասխանելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի հարցին, թե ի՞նչ իրավիճակ է ՎՊ բացահայտումների հետ կապված:

ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանի դիտարկմանը, որ ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը հայտարարել էր, թե բացահայտումների հետ կապված գործեր է ուղարկել դատախազություն, և ստացվում է կա՛մ Զաքարյանն է ստում, կա՛մ Կոստանյանը, գլխավոր դատախազը հայտարարեց, որ չնայած ոչ մի գործ չի ստացել, այնուամենայնիվ ՎՊ ուսումնասիրությունները հիմք են քրեաիրավական ընթացակարգ սկսելու համար և ինքը սեփական նախաձեռնությամբ երկու քր.գործ է հարուցել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս