Բաժիններ՝

Վարչապետը հանձնարարեց պարզեցնել եկմատային հարկի հաշվին հիպոթեկային վարկավորման գործընթացը

ՀՀ կառավարության նիստից առաջ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարական տվեց ֆինանսների նախարարությանը: Հովիկ Աբրահամյանն ասաց, որ 2015թ. հունվարի 1-ից ուժի մեջ են մտել «Եկամատահարկի մասին» օրենքում կատարված փոփոխությունները:

Նրա խոսքով, ըստ այդմ, բնակարանների ձեռքբերման կամ անհատական բնակելի տների կառուցման համար ստացված հիպոթեկային վարկերի սպասարկման տոկոսները, ըստ էության, վճարվում է պետության կողմից՝ դրանով նվազեցնելով վարկառու անձանց ֆինանսական բեռը. «Այս փոփոխությամբ կառավարությունը երկու կարևոր խնդիր է լուծել՝ աջակցել քաղաքացիներին առավել մատչելի պայմաններով լուծելու բնակարանային ապահովվածության խնդիրը և նպաստել շինարարական ոլորտի ակտիվացմանը: Այս նախաձեռնության կյանքի կոչումը չափազանց կարևոր է, և պետք է հնարավորություն ընձեռել, որպեսզի հնարավորինս շատ մարդ օգտվի այս առավելություններից: Սակայն ներկայումս քաղաքացիներից ահազանգեր են հնչում, որ պրոցեսը բավականին բարդ է, մեխանիզմները՝ ոչ այնքան հասկանալի, ինչը լրացուցիչ խոչընդոտներ է ստեղծում օրենքի ընձեռած հնարավորություններից օգտվողների համար: Ականջալուր լինելով քաղաքացիների մտահոգությանը՝ հանձնարարում եմ ֆինանանսների նախարարությանը կարճ ժամկետում ուսումնասիրելու հասարակության կողմից բարձրացված հարցադրումները՝ առավելագույն պարզեցնելու մեխանիզմները: Գործընթացի ավարտից հետո անհրաժեշտ կլինի հանրությանը պատշաճ կարգով իրազեկել իրականացված աշխատանքի մասին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս