Բաժիններ՝

Տարիներ առաջ Ռուսաստանին առաջարկել են միանալ «Արևելյան գործընկերությանը». Լատվիայի ԱԳՆ

LNT հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Լատվիայի ԱԳՆ պետքարտուղար Անդրեյ Պիլդեգովիչը հայտարարել է, որ մի քանի տարի առաջ Ռուսաստանին առաջարկվել է միանալ «Արևելյան գործընկերությանը», սակայն նա հրաժարվել է այդ ձևաչափից:

Պիլդեգովիչի խոսքերով՝ Ռուսաստանն այդ առաջարկին պատասխանել է, որ ԵՄ-ի համար հանդիսանում է ռազմավարական գործընկեր և այդ պատճառով էլ չի պատրաստվում մասնակցել տարածաշրջանային նախագծերի:

ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ «Արևելյան գործընկերությունը» ոչ մի կերպ ուղղված չէ Ռուսաստանի դեմ, և, որ այդ դիրքորոշումը քանիցս ներկայացվել է Ռուսաստանին.

Լատվիայի ԱԳՆ-ի մեկ այլ ներկայացուցիչ՝ Զանդա Կալնինյա-Լուկաշևիցան, երեկ հայտարարել է, որ Ռիգայում «Արևելյան գործընկերության» գագաթաժողովն անցկացվելու է աշխարհաքաղաքական նոր պայմաններում, քանի որ տեղի է ունեցել ուժային ճանապարհով սահմանների փոփոխում, իսկ ԵՄ անդամ ու գործընկեր երկրները ենթարկվել են զգալի ճնշման:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս