Դատախազությունը որևէ լիազորություն չունի միջամտելու սակագնային քաղաքականությանը. ՀՀ Գլխավոր դատախազ

«Դատախազությունը որևէ լիազորություն չունի միջամտելու սակագնային քաղաքականությանը: Այսինքն՝ դատախազությունը որևէ լիազորություն չունի որևէ կարգավորման դաշտ մտնելու»,- այսօր ԱԺ նիստում ՀՀ գլխավոր դատախազության 2014թ. գործունեությունը քննարկելու ժամանակ հայտարարեց գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը՝ պատասխանելով պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին, թե երկաթուղում և ՀԷՑ-ում նույն կերպով վատնում է տեղ ունենում, արդյոք հնարավոր չէ՞ պաշտպանել պետական շահը, և գողության համար չպե՞տք է մարդիկ պատախան տան:

Ըստ Կոստանյանի՝ դա այլ կառույցի իրավասությունն է, թե կոնկրետ որ ապրանքի գնի ձևավորման վրա ինչ գործոններ են ազդում և ինչպես է գոյանում սակագինը, այսինքն՝ կարգավորման պրոցեսին ներազդել չի կարող: Նա նշեց, որ դատախազության դերը ծագում է այն ժամանակ, երբ կան վնասներ, հետևանքներ, որը որպես փաստ ընդունելով, առաջացնում է ներազդելու հնարավորություն, մասնավորապես, դիմել դատարան կամ եթե չարաշահումները քրեական բնույթի են՝  քրեական գործ հարուցել: Այլ միջամտության եղանակ, շեշտեց նա, չկա:

Տեսանյութեր

Լրահոս