Դեռ հնարավոր չէ Ուկրաինայի ու Վրաստանի համար վիզային ռեժիմը մեղմացնելը. Մերկել

Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ դեռ հնարավոր չէ Ուկրաինայի ու Վրաստանի համար մեղմացնել վիզային ռեժիմը.

«Վիզային ռեժիմի մեղմացումը հնարավոր է միայն դրա համար անհրաժեշտ բոլոր պայմանների իրագործումից հետո: Եվրոպական հանձնաժողովը զեկույց է ներկայացրել, որ Ուկրաինան ու Վրաստանն այդ հարցում գործադրել են զգալի ջանքեր, սակայն դրանք դեռ բավական չեն, որպեսզի իրավիճակը բարելավվի ընդհանուր առմամբ»:

Մերկելի խոսքերով՝ G8-ի ձևաչափին վերադարձ կատարելն անհնար է այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանի գործողությունները հակասում են միջազգային իրավունքին: Մերկելն այս մասին հայտարարել է երկրի խորհրդարանում և Ռիգայում այսօր մեկնարկող «Արևելյան գործընկերության» գագաթաժողովի նախօրեին:

Տեսանյութեր

Լրահոս