Մենք հարգում ենք Հայաստանի որոշումը. Անգելա Մերկել
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Արևելյան գործընկերության» ձևաչափն ուղղված չէ Ռուսաստանի դեմ: Այս մասին խորհրդարանում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը.
««Արևելյան գործընկերությունը» ուղղված չէ երրորդ կողմի և առաջին հերթին Ռուսաստանի դեմ: Ես կրկնելու եմ, որ խոսքը չի գնացել ու չի գնում «և/կամ»-ի մասին, մի կողմից ԵՄ-ի հետ մերձենալու և մյուսի կողմից հարևան երկրների հետ ավելի սերտ գործընկերություն ունենալու ռուսական ցանկության մասին:
ԵՄ-ը հարգում է «Արևելյան գործընկերության» ծրագրին մասնակից յուրաքանչյուր պետության իրավունքը՝ փնտրելու համար զարգացման սեփական ուղիներ, դրա հետ մեկտեղ պահպանելով ԵՄ-ի հետ համագործակցությունը:
Մենք հարգում ենք Հայաստանի որոշումը, որը ԵՄ-ի հետ ինտենսիվ բանակցությունների հետ մեկտեղ փնտրում է Ռուսաստանի, ԵՏՄ-ի հետ ավելի սերտ տնտեսական համագործակցություն:
Մենք հարգում ենք նաև Ադրբեջանի դիքորոշումը, որը դեռ ուղիներ չի փնտրում ԵՄ-ին անդամակցելու համար և իր դերը չի տեսնում ԵՏՄ-ում: Մենք նաև պատրաստ ենք շարունակել Բելառուսի հետ երկկողմ համագործակցությունը՝ չնայած ակնհայտ հակասություններին»: