
Իսկ առևտուրը կրճատվում է

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ տնտեսական ակտիվությունը այս տարվա հունվար-ապրիլին՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, աճել է 2.7%-ով։ Հունվար-մարտին տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել էր 2.5%-ով։ Փաստորեն, աճի տեմպը ապրիլին արագացել է։
Սակայն տնտեսական ակտիվության աճի ֆոնին շատ տարօրինակ է դիտվում մանրածախ առևտրաշրջանառության ծավալների անկումը։ 2015թ. հունվար-ապրիլին մանրածախ առևտրի ծավալը կազմել է 607.9 միլիարդ դրամ, ինչը 7.6%-ով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Ընդ որում, մանրածախ առևտրի անկման տեմպը արագացել է. առաջին եռամսյակում անկումը 6.3% էր։
Պաշտոնական վիճակագրության թվերին հավատալու դեպքում այնպիսի տպավորություն է, որ Հայաստանում որքան տնտեսական վիճակը լավանում է, մարդիկ այնքան քիչ են սկսում ծախսել։