ՌԴ-ն դեռ ոչինչ չի պատասխանել Հրաչյա Հարությունյանի Հայաստան տեղափոխման հարցով. news.am
Մոսկվայի Տրոիցկի շրջանի դատարանի կողմից մեղավոր ճանաչված եւ 6 տարի 9 ամսվա ազատազրկման դատապարտված Հրաչյա Հարությունյանին Հայաստան տեղափոխելու հարցով որեւէ նորություն չկա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հրաչյա Հարությունյանի աները՝ Վիկտոր Մարտիրոսյանը:
Նա նշեց, որ առայժմ պատասխան չկա Ռուսաստանի Դաշնության Արդարադատության նախարարին ուղարկված նամակից Իսկ ՀՀ ԱՆ-ից հարցին ի պատասխան՝ մշտապես նշում են, թե դեռ նորություն չկա, իրենք հայտնել էին, որ սա երկարատեւ գործընթաց է:
Ի դեպ, վերջերս ՌԴ-ում հայտարարված համաներումը չի տարածվել Հրաչյա Հարությունյանի վրա: Նա անազատության մեջ է մոտ 2 տարի: Վիկտոր Մարտիրոսյանը նշեց, որ Հրաչյա Հարությունյանը առողջական խնդիրներ ունի կապված սրտի հետ:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: