Ստեփանակերտում մրցանակաբաշխությունը տեղի կունենա հունիսի 3-ին
«Կենգուրու 2015» միջազգային մաթեմատիկական մրցույթում հաղթող են ճանաչվել 4 աշակերտ։
Մայիսի 25-27-ին եւ հունիսի 1-3-ին «Այբ» կրթական հիմնադրամի կազմակերպիչները Հայաստանի 30 քաղաքներում, ինչպես նաեւ Ստեփանակերտում կանցկացնեն «Կենգուրու 2015»-ի մրցանակաբաշխության արարողությունները։ Ստեփանակերտում մրցանակաբաշխությունը տեղի կունենա հունիսի 3-ին։
«Կենգուրուն» արդեն յոթերորդ տարին անընդմեջ անցկացվում է Հայաստանում, հինգերորդ տարին՝ նաեւ Արցախում: «Կենգուրու 2015»-ին մասնակցել է 3-12-րդ դասարանների 44 981 աշակերտ Հայաստանի եւ 1068 աշակերտ Արցախի դպրոցներից:
Ընդհանուր թվով 1389 աշակերտ «Կենգուրուի» կողմից այս տարի կարժանանա մրցանակների: Հայաստանում «Կենգուրու» մրցույթի բացառիկ կազմակերպիչն է «Այբ» կրթական հիմնադրամը: Մրցույթն անցկացվում է Հայաստանում` ՀՀ կրթության եւ գիտության, Արցախում` ԼՂՀ կրթության եւ գիտության նախարարությունների հովանու ներքո: