Կրծքի քաղցկեղի առաջացման պատճառներ, որոնց ուշադրություն չեք դարձրել

Կրծքի քաղցկեղը յուրաքանչյուր կնոջ մղձավանջն է: Մինչև հիմա ոչ մի քաղցկեղի պատճառ հստակ որոշված չէ, սակայն պարզ է մի բան, որ դա դաժան հիվանդություն է, որի պատճառ կարող է հանդիսանալ գրեթե ցանկացած բան՝ վատ էկոլոգիան, ոչ ճիշտ ապրելակերպը, թույլ իմունային համակարգը և երկար ժամանակ սթրեսի մեջ գտնվելը: Այս հիվանդությունը կարող է նաև առաջանալ բոլոր նրանց մոտ, ում օրգանիզմում մեծ քանակությամբ տոքսիկ նյութեր են կուտակվում:

Նույնը կրծքի քաղցկեղի դեպքում է: Ըստ takprosto.cc-ի՝ այս հիվանդությամբ տառապող կանանց մոտ ավիշների շրջանառությունը լավ չի կատարվում, ինչի պատճառով օրգանիզմում տոքսիններն ավելի ակտիվ են կուտակվում: Ձեզ կզարմացնի այն փաստը, որ հաճախ նույնիսկ հասարակ իրերը կարող են քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ:

Ռիսկային գոտում են գտնվում այն կանայք, ովքեր

  • Օգտագործում են այնպիսի անտիպերսպիրանտներ (հոտազերծիչներ և քրտնազերծիչներ), որոնց մեջ ալյումին է պարունակվում: Ալյումինը կարող է կուտակվել օրգանիզմում և թունավորել այն: Բացի այդ, ծակոտիների խցանումը շատ վտանգավոր է, քանի որ այդպիսով քրտնարտադրությունը դադարում է, դրան զուգահեռ՝ օրգանիզմից դուրս չեն գալիս նաև թույները, որոնք էլ հանգեցնում են քաղցկեղի: Քրտնագեղձերը գտնվում են կրծքին մոտ, և տոքսինները հիմնականում կուտակվում են կրծքի շուրջ գտնվող ավշային հանգույցներում: Այս փաստերը բոլորովին չեն նշանակում, որ պետք է հրաժարվել այդ միջոցներից: Սակայն սովորական միջոցների փոխարեն՝ օգտվեք բնական պատրաստված միջոցներից: Այդպիսի միջոցները չեն դադարեցնում քրտնարտադրությունը և անվնաս են ձեզ համար:
  • Եթե կրծկալն ընտրում եք հիմնականում տեսքի համար, ապա շատ մեծ սխալ եք գործում: Այն պետք է լինի ոչ միայն գեղեցիկ, այլև՝ հարմար, չպետք է սեղմի: Նեղ կրծկալները խանգարում են ավիշների սովորական հոսքին և խթանում են կրծքի հատվածներում կանցերոգեն տարրերի կուտակումը: Երբեք մի՛ քնեք կրծկալով և աշխատեք ամբողջ օրը դրանով չլինել:
  • Անքնություն: Վնասակար գործոն, որն ազդում է քաղցկեղի զարգացման վրա: Քնած ժամանակ օրգանիզմում արտազատվում է մելատոնին հորմոնը, որն ունի նաև հակաքաղցկեղային նշանակություն: Այն կանայք, ովքեր տառապում են անքնությամբ, ռիսկային գոտում են գտնվում: Չափազանց կարևոր է գիշերները բավարար չափով քնելը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս