Եվրոպայի Խորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի կողմից Հայաստանի Հանրապետության փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման և զանգվածային ոչնչացման զենքի տարածման ֆինանսավորման դեմ պայքարի համակարգի 5-րդ փուլի գնահատման նպատակով մայիսի 25-ից հունիսի 6-ը Հայաստան է այցելելու Եվրոպայի Խորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբի գնահատող փորձագետների խումբը՝ հանձնախմբի գլխավոր քարտուղար Ջոն Ռինգութի գլխավորությամբ:
Մայիսի 26-27-ին, 30-ին առանձին շրջաններում, 28-29-ին շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ. արագությամբ:
Պարզել է, որ գետի ուժեղ հոսքի պատճառով գետի հենապատը շրջվել է` մոտ 25 մ երկարությամբ:
«Ավտոմատիկայի» «խորտակման» համար Ս.Օհանյանը մեղադրեց գործարանի համասեփականատիրոջը՝ Զ.Թումանյանին, ով, ըստ նախարարի, մի քանի անգամ փոխել է իր պայմանավորվածությունը:
Ընտանեկան բռնության հերթական դեպքի մասին ահազանգել է 21-ամյա աղջիկը, ով հայտնել է, որ հայրը ծեծի է ենթարկել մորը և փակել է տան դուռը` թույլ չտալով նրանց տանից դուրս գալ:
Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Յուրի Սերգեևը:
Մայիսի 25-ին, ժամը 14.40-ից մինչև 16.50-ը ՀՀ ՏԿ և ԱԻՆ մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության հակակարկտային 61 կայանից Լոռու մարզի Վանաձոր քաղաքում և Գարգառ, Յաղդան, Վարդաբլուր, Կուրթան, Գյուլագարակ, Միխայլովկա, Մեդովկա, Օձուն, Հագվի, Կարմիր Աղեկի, Ծաթեր…
Դեսպան Միկիսկայի խոսքով՝ Չեխիան մեծապես կարևորում է Հայաստանի հետ միջպետական հարաբերությունների զարգացումը և առևտրատնտեսական կապերի խորացումը: Պարոն Միկիսկան վստահություն է հայտնել, որ կան մեծ հնարավորություններ երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալներն ավելացնելու և ներդրումներ ներգրավելու համար:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում ավարտվել է 24-ամյա Լևոն Բունիաթյանի սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, ում դին հայտնաբերվել էր 2014 թվականի հոկտեմբերի 11-ին՝ ժամը 8:20-ի սահմաններում, Քանաքեռում՝ գնացքի գծերի մոտ:
Էլմար Մամեդյարովը հանդիպել է Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ:
Ոստիկանության ծառայողներն օրերս Երևանի Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկից Շենգավիթի բաժին բերման են ենթարկել 1983 թ. ծնված Գևորգ Մ.-ին և նույն թվականին ծնված Կամո Զ.-ին:
Մեղադրողը հետաքրքրվեց, թե ոստիկանության աշխատակիցների նկատմամբ օդամղիչ ատրճանակով կրակոցներ արձակելով՝ ի՞նչ էր ցանկանում ցույց տալ, Հայկ Կյուրեղյանը պատասխանեց. «Այդ եղանակով ցանկացել եմ ցույց տալ, որ ոստիկանությունը ոչ թե իրականացնում է հասարակությանը պաշտպանելու ֆունկցիա, այլ ընդհակառակը՝ ոստիկանությունն իրականացնում է հանրությանը, հասարակությանը պատժող ֆունկցիա»:
Սեյրան Օհանյանի խոսքով՝ այն խնդիրները, որոնք նախատեսվել են ԵՏՄ շրջանակներում ռազմական, ռազմատեխնիկական խնդիրների իրականացման առումով, պահպանվում են:
Յացենյուկը խոստովանել է, որ չնայած Ուկրաինայի ջանքերին՝ վարկատուների հետ բանակցություններն ընթանում են բարդ:
Հրանտ Դինքի անվան զբոսայգու տարածքը կազմում է 24.000 մետր քառակուսի:
Ինչպես տեղեկացրել էինք՝ մայիսի 22-ին, ժամը 18.00-ի սահմաններում, Չարենցավան քաղաքի 3-րդ թաղամասի, 32 շենքի, 36-րդ բնակարանի բնակչուհի, 1982 թ. ծնված Ռուզաննա Վաչագանի Մարկոսյանը զբոսնելու նպատակով դուրս էր եկել տնից և այլևս չէր վերադարձել։
Ես, առհասարակ, շատ պահանջկոտ մարդ եմ. առաջին հերթին ինքս իմ նկատմամբ, սակայն ուզում եմ ուշադրությունը սևեռել մի բանի վրա. ես միայնակ չեմ ընտրության հարցում։ Ընտրությունը կատարվում է երկուստեք. որքան ես եմ պահանջկոտ ինչ-որ մեկին ընտրելու հարցում, նույնքան նա է պահանջկոտ ինձ ընտրելու հարցում։ Փոխհարաբերություններում շատ կարևոր է կողմերի հավասարազոր հակադրությունը, որի մեջ նաև ճանաչում եք իրար ու լրացնում։
«Եվրատեսիլի» եզրափակիչ փուլը Վիեննայում անցկացվել է մայիսի 23-ին, դրանում հաղթել է շվեդ երգիչ Մոնս Զելմերլևը՝ Heroes երգով:
Եվրամիության Արեւելյան գործընկերության շրջանակներում ասոցացման ընթացակարգը թվում է, թե բավական բարդ է եւ թեւակոխելի հետեւողական հանգրվաններ է ներառում:
Ֆազլին ընդգծել է, որ եթե խմբավորման անդամները հատեն Թեհրանի սահմանած այդ գիծը, ապա Իրանը կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ՝ նրանց դիմակայելու համար
Նրա խոսքերով՝ սպառազինության շուկայում Ռուսաստանի արտահանման պատվերների պորտֆելը կայուն է և գերազանցում է 50 միլիարդ դոլարի սահմանագիծը:
Մայիսի 24-ին, ժամը 21.36-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղի մոտակայքում «ՎԱԶ 2109» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել մոտակա գետը (վարորդը և երկու ուղևորները բարձրացել են ավտոմեքենայի տանիքին). գետից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արագածոտնի և Շիրակի մարզեր: Հանրապետության Նախագահը Արագածոտնում ներկա է գտնվել Սասունիկ համայնքի մանկապարտեզի բացման արարողությանը:
Arctic Challenge Exercise 2015 անվանումը ստացած այդ զորավարժություններն անցկացվելու են մինչև հունիսի 5-ը:
Ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացի շրջանակներում այսօր մեկնարկել է փորձագիտական խմբի այցը Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան (ՀՊՄՀ): Մայիսի 25-29-ը փորձագետները բուհում հանդիպում-քննարկումներ կունենան բուհի ռեկտորի, պրոռեկտորների, դեկանների, ամբիոնների վարիչների, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողների, շրջանավարտների և պոտենցիալ գործատուների հետ, կիրականացնեն ռեսուրսների դիտարկում:
Ռեժիմը չի կարողանում մեզ ընկճել, բայց մանավանդ բանտից՝ մի քիչ դժվար է տեսնել, որ մեկ երգչի կոչով կարող են կես ժամում հազարավոր երիտասարդներ հավաքվել Կարապի լճի շուրջ և հետո մտնել Կարապի լիճ: Կամ տասնյակ-հազարավոր մարդիկ կարող են հավաքվել SOAD-ի համերգին, բայց այդ նույն մարդիկ պատրաստ չեն հայրենիքի, պետության համար պայքարել:
Էրդողանը մայիսի 28-ին Ադրբեջանում նշվող Հանրապետության օրվա կապակցությամբ շնորհավորել է այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևին:
Արդյո՞ք հանքարդյունաբերությունն իրականացվում է միայն աղքատ երկրներում, և ճի՞շտ է, որ հանքարդյունաբերությունը չի կարող տնտեսական օգուտ բերել
Մայիսի 24-ին ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված միավորման ենթակա զորամասերում անցկացվող տեսչական ստուգումների եզրափակիչ փուլում զորամասերը բերվել են “Լրիվ” աստիճանի մարտական պատրաստականության վիճակի, որի շրջանակներում միավորման զորահավաքային պատրաստականությունը ստուգելու նպատակով իրականացվել է նաև համալրում:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այցելեց Արմավիրի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն բաժանմունքում բուժում ստացող փոքրիկներին: Նախարարը հետաքրքրվեց երեխաների առողջական վիճակով, զրուցեց բուժանձնակազմի և երեխաների ծնողների հետ: