Սյունիքի մարզպետի ավտոմեքենայի վրա արձակված կրակոցները հանցագործություն են, թե ձևացում. Մասնագետը կպարզի մի քանի ժամում. «Փաստինֆո»
Հայաստանում առկա փորձագիտական մեթոդներով միանշանակ հնարավոր է պարզել Սյունիքի մարզպետի ավտոմեքենայի վրա մայիսի 20-ին արձակված կրակոցները հանցագործության, թե հանցագործության ձևացման հետևանք է: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց փորձագիտական կենտրոնի հարավկովկասյան ներկայացուցչության ղեկավար, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը
«Մոդելավորման միջոցով, դանդաղեցման մեթոդով հնարավոր է ցույց տալ, թե այդ մարդկանցից ով որտեղ է նստած եղել, գնդակն ինչ ուղղությամբ է գնացել, և եթե պետք է անցնել մարդու մարմնի միջով, բայց իրականում մարդը որևէ վնասվածք չի ստացել, ուրեմն ձևացում է եղել»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը:
«Հայաստանում կան և՛ ծրագիրը, և՛ մասնագետները, որոնք կարողանում են դրանով աշխատել, և փորձագետի համար դա որևէ դժվարություն չի ներկայացնում»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ մասնագետի համար նման մոդելավորումը մի քանի ժամվա աշխատանք է:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: