Իմունիտետը լավացնող համեղ միջոցներ

Մեր սերունդն ապրում է շարժուն կյանքով: Վազքի մեջ մենք հաճախ մոռանում ենք այն մասին, որ օրանիզմին, իմունային համակարգը պահպանելու համար, անհրաժեշտ են վիտամիններ: Սա էլ այն հիմնական հարցի պատասխանն է, թե ինչո՞ւ ենք այդքան հաճախ հիվանդանում:

Իմունային համակարգը լավացնելու համար անհրաժեշտ է կանոնավոր կերպով օգտագործել այնպիսի մթերքներ, որոնք ամրապնդում են առողջությունը՝ լինի ամառ թե ձմեռ:

Սխտորը- Սխտորը վաղուց օգտագործվում է՝ որպես դեղամիջոց: Այն ունի հակաբորբոքային, իմունախթանիչ, ինչպես նաև հակաբակտերիալ հատկանիշներ: Այն հրաշալի կերպով մաքրում է լյարդը և վերականգնում օրգանիզմը գերլարվածությունից հետո: Իմունիտետը կարող եք ամրացնել՝ սխտորը թարմ վիճակում օգտագործելով: Եթե տանել չեք կարողանում դրա հոտը, ուտելուց հետո լվացեք ատամները կամ մի ճյուղ մաղադանոս ծամեք:

Կոճապղպեղ– Կոճապղպեղը լավ է նրանով, որ այն նույնպես ունի հակաբորբոքային հատկանիշներ: Դրական կողմն այն է, որ կոճապղպեղը չունի տհաճ համ: Բացի այդ, կոճապղպեղի օգտագործումը լավացնում է մարսողական համակարգն ու կարգավորում արյան շրջանառությունը: Կոճապղպեղը պարունակում է հսկայական քանակությամբ վիտամին C, ռետինոլ և B վիտամինային կոմպլեքս: Իմունային համակարգը լավացնելու համար կոճապղպեղն անհրաժեշտ է օգտագործել՝ որպես համեմունք, որը պետք է ավելացնել ուտելիքներին:

Կարդացեք նաև

Կիտրոն– Իմունիտետի բարձրացումը տեղի է ունենում կիտրոնի մեջ եղած վիտամին C-ի մեծ քանակության շնորհիվ: Հաշվի առեք, որ այն պահպանվում է միայն թարմ կիտրոնում և անհետանում է ջերմային մշակման ժամանակ: Օրական գոնե մեկ կտոր կիտրոն կերեք:

Մեղր– Եթե ամեն առավոտ մեկ գդալ մեղր ուտեք, ապա ոչ միայն կդադարեք շատ հիվանդանալ, այլև՝ ավելի թարմ տեսք կունենաք: Այն ունի բարդ քիմիական բաղադրություն: Մեղրը պարունակում է ավելի քան 300 օգտակար տարրեր: Ունի հակաբորբոքային, իմունախթանիչ, վերքերն արագ վերականգնող և հակասթրեսային հատկանիշներ:

Ճակնդեղ– Այս արմատը հաճախ անվանում են հակաբիոտիկ: Սա բոլորովին զարմանալի չէ, քանի որ ճակնդեղը պարունակում է մեծ քանակությամբ հանքային աղեր՝ նատրիում, կալցիում, յոդ, ֆոսֆոր, երկաթ, կալիում: Ճակնդեղն ունի հակամիկրոբային հատկանիշներ, ինչն օգնում է օրգանիզմին պայքարել բակտերիաների և վիրուսների դեմ: Ճակնդեղը լավացնում է ախորժակը և մարսողական համակարգը, ինչը նույնպես ազդում է իմունային համակարգի վրա:

Մասուր- Մասուրը համարվում է հրաշալի պոլիվիտամինային միջոց: Միայն այն, որ մասուրը պարունակում է ավելի շատ վիտամին C, քան այլ ցիտրուսային մրգերը, ասում է ամեն ինչ: Մասուրը վերականգնում է օրգանիզմի թթուները:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս