
Օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի համար ավելի թանկ կվճարենք

Ankyun3.am-ը գրում է. Էլեկտրաէներգետիկական համակարգում առաջացել է ավելի քան 20 միլիարդ դրամի ֆինանսական ճեղքվածք, որը փակելու համար որոշվել է բարձրացնել գործող սակագները։ Անցած մեկ տարվա ընթացքում նախատեսվածից քիչ էլեկտրաէներգիա են արտադրել ատոմակայանը, Որոտանի ՀԷԿ-ն ու Միջազգային էներգետիկ կորպորացիան։ Թերմատակարարված էլեկտրաէներգիան փոխարինվել է Հրազդան ՋԷԿ-ից ձեռք բերված թանկով, ինչի պատճառով սպառողներին էլեկտրաէներգիա մատակարարելու բացառիկ մենաշնորհ ունեցող «Հայաստանի էլեկտրական ցանցերը մոտ 17 միլիարդի վնաս է կրել։ Դա պետք է փոխհատուցվի։ Ու փոխհատուցողները լինելու են սպառողները:
Տեսանյութը՝ այստեղ