
Մենք պատրաստ ենք քննարկել պատմական դեպքերը. Դավութօղլու

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն Անկարայում կուսակիցների հետ հանդիպման ժամանակ մեկնաբանել է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի արած հայտարարությունը.
«Մենք պատրաստ ենք քննարկել պատմական դեպքերը: Մենք պատրաստ ենք ամեն տիպի հաշվարկների: Սակայն մենք թույլ չենք պատմության միջոցով վիրավորել մեր ազգին, պատմական քննարկումների միջոցով շանտաժի ենթարկել Թուրքիային»:
Անդրադառնալով 1955 թվականի հոկտեմբերի 6-7-ին Թուրքիայում տեղի ունեցած հայերի ու հույների ջարդերին՝ Դավութօղլուն հայտարարել է, որ իրենք դասեր են քաղել դրանից: