Բաժիններ՝

15 օգտակար խորամանկություն, որ պետք է իմանա iPhone-ի ցանկացած սեփականատեր

15 օգտակար խորամանկություն, որ պետք է իմանա iPhone-ի ցանկացած սեփականատեր:

1. Եթե տեքստ հավաքելիս ավելորդ բաներ եք հավաքել, պարզապես թափ տվեք ձեր հեռախոսը, ապա սեղմեք «undo»:

1

2. Նրանք, ովքեր չեն հասցնում հեռախոսը լիցքավորել, կարող են միացնել «airplane mode» ռեժիմը, և հեռախոսը երկու անգամ արագ կլիցքավորվի: Սրա թերությունն էլ այն է, որ այս դեպքում բջջային կապն անջատվում է:

Կարդացեք նաև

2

3. Siri-ն ընդունակ է ձայնի միջոցով պատասխան տալ հնչեցված հարցին, հիշեցնել իրադարձությունների մասին, խորհուրդ տալ ռեստորաններ, և այլն: Վերջերս Apple ընկերությունը թողարկել է iOS 8.3-ը, որը Siri-ի ռուսական տարբերակ ունի: Siri-ին կարող եք խնդրել կարդալ էլեկտրոնային հաղորդագրությունները. Siri-ն նախ կարդում է ուղարկողի անունը, ժամանակը և թեման:

3

4. Եթե դուք սիրում եք քնելուց առաջ երաժշտություն լսել և ականջակալներն ականջներին քնում եք, ապա պարզապես թայմեր օգտագործեք:

4

5. Եթե ֆիլմն այնքան էլ հետաքրքիր չէ, ապա կարող եք օգտագործել արագ դիտման գործիքը:

5

6. Լուսանկարել կարելի է՝ նաև ականջակալների վրա եղած կոճակը սեղմելով:

6

7. Եթե կոճակը, որը սեղմելուց հետո հեռախոսը լուսանկարում է, սեղմած պահեք, ապա հեռախոսն ավտոմատ ռեժիմով մի քանի լուսանկարներ կանի:

7

8. iPhone-ը ցույց է տալիս հաղորդագրությունների ուղարկման և ստացման ժամանակը: Դա տեսնելու համար հաղորդագրությունը ձեռքով տարեք դեպի ձախ, և կարող եք տեսնել դրանց ընդունման և ուղարկման ժամանակը:

8

9. Եթե ցանկանում եք պատին նկար կախել, ապա դա ուղիղ անելու համար օգտվեք «Կողմնացույցի» ծառայություններից:

9

10. Մարդիկ հաճախ բաց են թողնում կարևոր զանգեր, նույնիսկ, եթե հեռախոսը ձեր կողքին է: Կարելի է պարզապես այնպես կարգավորել հեռախոսը, որ լույսը վառվի ամեն անգամ, երբ նոր ծանուցում ունեք:

10

11. Երբ տեքստ եք հավաքում, նախադասության ավարտից հետո երկու անգամ բացատ սեղմեք: Հեռախոսն ավտոմատ կերպով վերջակետ կդնի և բացատ կթողի:

11

12. Հեռախոսը հնարավորություն է ընձեռում նաև արագ հավաքել դոմենը:

12

13. Եթե 3-5 վայրկյան պահեք նոր էլեկտրոնային նամակի վրա, ապա կարող եք միանգամից անցնել «drafts» բաժին:

13

14. Հեռախոսը հնարավորություն է տալիս տարբեր վիբրոռժիմներ ընտրել տարբեր ծանուցումների համար:

14

15. iPhone-ի համար գաղտնաբառը կազմված է թվերից. սակայն կարելի է նաև գաղտնաբառը կազմել տառերից: Դրա համար մտեք կարգավորումների բաժին, ընդհանուր մաս, ապա՝ պաշտպանություն գաղտնաբառ, և անջատեք «պարզ գաղտնաբառ» ֆունկցիան:

15

Պատրաստեց 168.am-ը

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս